Լրահոս
Միջազգային
11:23
14.05.26
126

Լավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկրների միջև բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը

Img default alt hy

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարը Նյու Դելիում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են երկրների միջև բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նախարարների բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Նյու Դելիում, որտեղ Լավրովը գտնվում է այցով:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային թեմաները, ինչպես նաև առաջիկա շփումների, այդ թվում՝ բարձր մակարդակով հանդիպումների ժամանակացույցը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: