Լրահոս
Միջազգային
21:07
09.05.26
493

Լեհաստանի նախկին վարչապետը ծաղրի է ենթարկել Զելենսկու հրամանագիրը

Img default alt hy

Լեհաստանի նախկին վարչապետ (2001-2004թթ.) Լեշեկ Միլերը ծաղրի է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը, որով վերջինս «թույլատրել էր» Մոսկվայում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնել։

«Զելենսկին աննախադեպ հրամանագիր է արձակել՝ թույլատրելով Ռուսաստանին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնել։ Հաջորդ քայլը պետք է լիներ Ճապոնիային սակուրայի ծաղկման թույլտվություն տալը, իսկ Եգիպտոսին՝ բուրգերը բացելու թույլտվությունը՝ ուղիղ ժամը իննին»,- գրել է Միլերը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ նման քայլը Կիևի կողմից դիտարկվել է որպես սպառնալիք, սակայն իրականում այն նման է «ամառային ճամբարի վիրավորված տնօրենի հայտարարության»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ Զելենսկու հրամանագիրը ծաղրածուություն է և կրկես. «Ինչպես ասել, նույնիսկ ամոթ է մեկնաբանել։ Բայց դե՝ կլոունադա, կրկես, ինչ ուզում եք։ Կան նաև այլ կարճ բառեր»։