-
ՄիջազգայինՀորդորում ենք բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում. Սիրիայի հայկական համայնքի ղեկավար23:5408.12.24
-
ՀասարակականՀանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը (Լուսանկարներ)23:1908.12.24
-
ՀասարակականԵթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն22:4908.12.24
-
ՄիջազգայինՍա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը. Ռուբեն Մելքոնյան21:3008.12.24
-
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 11-րդ տուրն ավարտվեց Գուկեշ Դոմարաջուի հաղթանակով21:1208.12.24
-
ՄիջազգայինՑնծություն և կրակոցներ. տապալում և հրկիզում են Ասադի հոր արձանը Ղամիշլիի քրդերը19:5408.12.24
-
ՀասարակականԴսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառում․ կան վիրավորներ19:1708.12.24
-
ՀասարակականԿոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին18:0008.12.24
-
ՄիջազգայինԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում17:2908.12.24
-
ՔաղաքականՀՀ-ի և Օմանի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին16:4808.12.24
-
ՀասարակականԽոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը. վերջինը շրջվել է. կան վիրավորներ15:4708.12.24
-
ՔաղաքականՄեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան15:2108.12.24
-
ՀասարակականՈսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց14:2208.12.24
-
ՀասարակականԱրարատում աղբատարի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը13:2908.12.24
-
ՀասարակականԵրևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք13:1008.12.24
-
ԱշխարհԽելահեղ պար՝ ձյունածածկ լեռներում. բալետի ռուս պարուհին «հալեցնում» է սառույցը12:4108.12.24
ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր
Պետք է մշտապես հիշել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման ձևակերպմամբ է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին արձագանքել եվրատլանտյան հանրությանը Հայաստանի լիարժեք ինտեգրման հնարավորության մասին իր հարցին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիի հնչեցրած պատասխանին:
«Ակնկալում ենք, որ Իտալիան լիարժեք աջակցություն կտրամադրի եվրատլանտյան համայնքին Հայաստանի ինտեգրմանը։ Եվ դա իսկապես ավելին է, քան զուտ ակնկալիք: Մենք մշտապես կշարունակենք պնդել դա, քանի որ ինչպես արդեն նշել ենք, Իտալիան առևտրային և էներգետիկ ոլորտներում ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք պետք է մի ողջ ժողովրդի թողնենք ճակատագրի քմահաճույքին։
Պետք է մշտապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն, ինչ պարզապես, պարզունակ ձևով բնորոշվում է որպես այսպես կոչված «վտարում ադրբեջանական հողերից»՝ այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: Այլ կերպ չենք կարող որակել տեղի ունեցածը։ Անհրաժեշտ է գիտակցել սա: Շատ լուծումներ կարող էին լինել։ Սակայն, դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան»,- հայտարարել է Պաոլո Ֆորմենտինին։
Բանախոսը հատուկ ընդգծել է՝ իրենք ակնկալում են, որ պետք է ապահովվի այդ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների պաշտպանությունը, որպեսզի դրանք նույնպես չվերացվեն:
«Եվ այս ամենը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ին նախօրեին: Սա իսկապես հարգանքի տուրք է խաղաղությանը: Համոզված եմ և հուսով եմ, որ դա լինի իսկական խաղաղություն, որը կհարգի պատմական տարածքները, պատմամշակութային ժառանգությունն ու ժողովրդի իրավունքները։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք Ադրբեջանի հետ մեր ամենօրյա հարաբերություններում: Եվ եթե մենք Հայաստանի պարագայում նկատել ենք առաջընթաց դեպի Եվրամիություն և նոր երկխոսություն (ինչպես նշեց Ստոլտենբերգը) ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է ասենք նաև, որ, ըստ որոշ դիտարկումների, հավանաբար հակառակն է տեղի ունենում Հայաստանի հետ սահմանակից երկրում»,- իր ելույթն այսպես է ավարտել Պաոլո Ֆորմենտինին։
- 22:00 07.12.24 Թուրքական դիվանագիտության գայլի «հայկական» անցյալը. Սինիրլիօղլուն՝ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Կարդալ ավելին
- 23:09 05.12.24 «Առասպելական» Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են խաղաղության հասնելուն. Ալիև Կարդալ ավելին
- 19:00 05.12.24 Վաշինգտոնին վռնդո՞ւմ են հայ-ադրբեջանական գործընթացից. Միրզոյանը, Բայրամովն ու Լավրովը Մալթայում են Կարդալ ավելին
- 18:05 05.12.24 ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել․ Լավրով Կարդալ ավելին