-
Հասարակական
Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
17:4621.04.25 -
Քաղաքական
Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ. Միրզոյան
17:0821.04.25 -
Հասարակական
Կրակում են պեկայով ու դեշեկայով. գյուղացիները քնում-զարթնում են ադրբեջանական կրակահերթի տակ
16:5421.04.25 -
Հասարակական
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել․ Էդիտա Գզոյան
16:1821.04.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Նոր մանրամասներ՝ 16-ամյա տղայի սպանությունից. վենդետայի վտանգ՝ Քանաքեռում
15:3021.04.25 -
Հասարակական
Մասիսում գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակnց է հնչել. Ֆերմայի սեփականատիրոջ վիճակը ծայրահեղ ծանր է
15:0421.04.25 -
Հասարակական
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է տներից մեկի արևային ջրատաքացուցիչը. ՊՆ
14:3721.04.25 -
Տնտեսական
Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան
14:3221.04.25 -
Հասարակական
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
13:3121.04.25 -
Տնտեսական
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը
11:4621.04.25 -
Հասարակական
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը
11:1221.04.25
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը

Լիբանանի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը դատապարտել է երկիրը նոր ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու փորձերը՝ պահանջելով հետաքննել Իսրայելի տարածքի գնդակոծման միջադեպը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TACC»-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան հարավային Լիբանանում, հարված է փրկարարական ծրագրին, որին միաձայն աջակցել են բոլոր լիբանանցիները։ Մենք դատապարտում ենք Լիբանանը բռնության նոր շրջափուլի մեջ ներքաշելու փորձերը, պահանջում ենք լրջորեն վերաբերվել սահմանին տեղի ունեցած միջադեպին և հետաքննել դեպքի բոլոր հանգամանքները», - ասված է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նախագահը հանձնարարել է բանակի հրամանատար գեներալ Ռուդոլֆ Հեյկալին միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած խախտում, որը կարող է վնասել հայրենիքի շահերին այս նուրբ պահին», - նշված է Աունի հայտարարության մեջ:
Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։
-
19:00 20.04.25 Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը Կարդալ ավելին
-
17:00 20.04.25 Չինաստանում առանց միջուկային հիմքի ջրածնային ռումբ են փորձարկել Կարդալ ավելին
-
23:20 19.04.25 ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմի նկատմամբ ռուսական վերահսկողությունը՝ խաղաղ համաձայնագրի շրջանակում․ Bloomberg Կարդալ ավելին
-
22:45 19.04.25 ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն Կարդալ ավելին