Լրահոս
Հասարակական
14:00
21.06.24
128

Լոռու մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվել է ձորը․ կա 4 զոհ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվել՝ հայտնվելով ձորում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Զոհերից 2-ի դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները հատուկ տեխնիկա են կիրառել:

Վթարի փաստով նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: