Լրահոս
Հասարակական
14:20
28.02.24
187

Մահացել է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը

95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Նա Հայաստանի Ազգային հերոսի կոչում էր ստացել 2008 թվականի դեկտեմբերին՝ 1988 թվականի երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների կազմակերպմանն ունեցած ծանրակշիռ մասնակցության, հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար: Հայաստանի բարձրագույն պետական պարգևը ստանալիս Նիկոլայ Ռիժկովն ասել է՝ հպարտ եմ, որ հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին եղել եմ նրա կողքին, և շատ զգացված, որ իմ աշխատանքը նման բարձր գնահատականի է արժանանում: