Լրահոս
Միջազգային
18:16
15.05.26
152

Մահացու հարձակումներ և գերիների փոխանակում ռուս-ուկրաինական ճակատում. Զելենսկին աշխարհին է դիմում

Եռօրյա հրադադարից հետո նոր թափով են շարունակվում հարվածները ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ Ռուսաստանի Ռյազան քաղաքում: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում խոցվել է ուկրաինական 355 անօդաչու։ Առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 24-ի, որոնցից երեքը երեխաներ են։