Լրահոս
Միջազգային
20:15
09.05.26
320

Մալայզիայի թագավորը Պուտինին հրավիրել է իր երկիր

Img default alt hy

Մալայզիայի Գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան անվանել է թանկագին բարեկամ և հրավիրել 2027 թվականին պետական այցով ժամանել Մալայզիա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն նախագահ, իմ թանկագին բարեկամ, նախևառաջ թույլ տվեք անկեղծ երախտագիտություն հայտնել Մոսկվա այցելելու՝ Հաղթանակի տարեդարձի տոնակատարություններին ու շքերթին մասնակցելու Ձեր սիրալիր հրավերի համար։ Ինձ համար միշտ մեծ հաճույք է վերադառնալ Ռուսաստան. այն ինձ համար երկրորդ տան պես է»,- ասել է նա։

Մալայզիայի միապետը նշել է, որ 2027 թվականին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը։ Այդ առիթով նա Պուտինին հրավիրել է պետական այց կատարել Մալայզիա. «Ես կցանկանայի փոխադարձել Ձեր բարյացակամությունը և Ձեզ հաջորդ տարի հրավիրել Մալայզիա՝ միասին նշելու այդ հոբելյանը։ Համոզված եմ, որ այս իրադարձությունը նոր լիցք կհաղորդի մեր պետությունների գործընկերությանը»։