Լրահոս
Շոու բիզնես
22:30
27.01.24
338

Մաքսիմ Գալկինին թույլ չեն տվել մուտք գործել Ինդոնեզիա

Img default alt hy

Ռուս կատակերգու և հաղորդավար Մաքսիմ Գալկինին թույլ չեն տվել մուտք գործել Բալի։ Այդ մասին հայտնել է անձամբ Գալկինը՝ Instagram-ի իր էջում գրելով, որ չնայած իր աշխատանքային վիզան հաստատվել է, սակայն  անձնագրային հսկողություն անցնելիս իրեն թույլ չեն տվել մտնել երկիր։

Շոումենն Ինդոնեզիայում համերգով ու միջոցառմամբ պետք է հանդես գար։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Թայլանդում նախատեսված նրա համերգը ևս չեղարկել են։ Ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, պատճառը հումորիստտի քաղաքական հայտարարություններն են եղել։

Գալկինը, ըստ մամուլի հրապարակումների, հունվարին 100 000 ԱՄԷ դիհրամի տուգանք է վճարել՝ Դուբայում իր միջոցառման ժամանակ Ռուսաստանի մասին բացասական արտահայտությունների համար։

Հիշեցնենք՝ Մաքսիմ Գալկինը Ռուսաստանից հեռացել էր՝  դատապարտելով հատուկ ռազմական գործողության անցկացումը։   Ռուսաստանում նրան «օտարերկրյա գործակալների» ցանկում են ներառել։