Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
10.06.24
175

Մարիա Զախարովայի քմծիծաղը և Ալեն Սիմոնյանի մուննաթը. հայ-ռուսական սրացումներ

Ռուսաստանից Հայաստանին կիրակի հղած բողոքի նոտային Երևանի պատասխանն ավելի շատ նոր նոտա հղելու առիթ կարող է տալ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր, անդրադառնալով Նոր Նորքի վարչական ղեկավարի Բուչա այցին, սկսել է բողոքել Ռուսաստանից, որը, ըստ Սիմոնյանի, խաբել է իրենց, մենակ է թողել Հայաստանի Հանրապետությանը պատասխանատու պահին: Որոշ փորձագետների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը սադրում է Ռուսաստանին՝ Արևմուտքի հետ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: