-
ՀասարակականԱրցախցիների թոշակի հաշվարկի համար լրացուցիչ հիմքեր են պահանջում. նախարարությունն արձագանքել է․ News.am09:4509.09.24
-
ՀասարակականԵրևանում բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց23:5808.09.24
-
Իրավական«Զվարթնոց»-ում բռնել են բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում21:3008.09.24
-
ՔաղաքականՊապոյանը Լատվիայում այցելել է «EggEnergy» ընկերություն. քննարկել են համագործակցության հեռանկարները19:3008.09.24
-
ՀասարակականԵրևան-Արմավիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց19:0008.09.24
-
ՀասարակականՍևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները14:3008.09.24
-
Կրթություն և գիտությունՈ՞վ է այրում եռագույնը՝ 3-րդ դասարանի «Մայրենիի» վրա. կրթություն՝ առանց դասագրքերի14:0008.09.24
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն13:0008.09.24
-
ԱռողջապահականՆալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. News.am12:0008.09.24
-
ՀասարակականՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք11:4008.09.24
-
ԻրավականՈստիկանի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է. ՆԳՆ-ը նոր մանրամասներ է հայտնել10:5308.09.24
Մարզահամերգային համալիրի տնօրենությունը չի ցանկանում «Սրբազան պայքար»-ի միջոցառման համար տարածք տրամադրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությունը այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումը իրականացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը:
Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրենությունը ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար:
Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հրաժարվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի անցկացման համար համալիրի մեծ դահլիճը տրամադրելուց, և համալիրից անընդհատ շրջանցողական պատասխաններ են տալիս շարժման կազմակերպիչներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
- 12:45 07.09.24 Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արևմուտքին․ «Հրապարակ» Կարդալ ավելին
- 12:15 07.09.24 Աննա Հակոբյանի «սվիտան». «Փաստ» Կարդալ ավելին
- 12:05 07.09.24 Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ. «Ժողովուրդ» Կարդալ ավելին
- 11:50 07.09.24 Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում․ «Հրապարակ» Կարդալ ավելին