-
ՀասարակականԵրևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն տարածվել է 2,5-3 հազար քառակուսու վրա14:5207.10.24
-
ՄիջազգայինՈւկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ նավթային տերմինալին. հրդեհը չի հաջողվում մարել14:5007.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է «Հըզբոլլահի» հետախուզական կենտրոնակայանին ու զինապահեստներին14:4507.10.24
-
ՀասարակականՆոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել14:0507.10.24
-
ՀասարակականԿյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը13:3207.10.24
-
ԻրավականՍԴ դատավորներին ամոթի ու անարգանքի սյունին գամելու ակցիա՝ բարձր դատարանի մոտ13:1607.10.24
-
ԻրավականՍԴ կողմից արձանագրված «Ստվերային արդարադատությունը» շարունակվում է. փաստաբան12:4807.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Ուկրաինական հարվածից այրվում է ռուսական նավթը՝ Ղրիմում. Կիևը նոր զենք է ստացել12:3007.10.24
-
ՀասարակականԵրևանում 11 և 12-ամյա երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է12:2707.10.24
-
ՀասարակականՀրազենային վիրավորումից մահացած 21-ամյա Վահե Հարությունյանն Ագարակից էր. նա ընտանիքի ավագ զավակն էր. NEWS.am12:1107.10.24
-
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում11:4307.10.24
-
ՔաղաքականՎարկային շուկան չի ենթարկվում Կենտրոնական բանկին. բանկերն իրենց խաղն են խաղում. 168.am11:3007.10.24
-
ՀասարակականՔաղաքացին մոլորվել է Աչաջուր գյուղի սարերում․ օգնության են հասել փրկարարները10:1507.10.24
Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրինական ներգաղթյալներին այնտեղ ուղարկելու շուրջ
Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ The Times թերթը գրում է, որ այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։
Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։
Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։
Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ:
- 14:30 06.10.24 Բաքուն Երևանին կոչ է արել փոխել երկրի սահմանադրության դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ Կարդալ ավելին
- 17:15 05.10.24 Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին Կարդալ ավելին
- 22:30 03.10.24 Բաքուն զորքը հմտացնում է լեռներում մարտ վարելու համար.Ալիևն անորսալի կործանիչներ է ստացել Պակիստանից Կարդալ ավելին
- 16:20 03.10.24 ՀԱՊԿ զորավարժություններ՝ առանց Հայաստանի Կարդալ ավելին