-
Ֆինանսների նախարարը ստում է. «Ժողովուրդ»10:0715.01.25
-
Մամուլի տեսությունԱղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել․ «Հրապարակ»10:0015.01.25
-
Մամուլի տեսությունՓաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն․ «Իրավունք»09:5215.01.25
-
Մամուլի տեսությունԱնհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել․ «Ժողովուրդ»09:4615.01.25
-
Մամուլի տեսությունԱվինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»09:3815.01.25
-
ՄիջազգայինՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով23:5714.01.25
-
Քաղաքական1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան23:4814.01.25
-
Քաղաքական«Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը23:3514.01.25
-
ՔաղաքականՑանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան23:2914.01.25
-
ՔաղաքականՀաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն23:1714.01.25
-
ՔաղաքականԿանայք՝ Փաշինյանի կաբինետում. խոցելի տղամարդիկ, Սրբուհի Գալյանը և Հայաստանի թիվ մեկ բանտապետը22:4014.01.25
-
ՔաղաքականՄիրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը22:3314.01.25
-
ՀասարակականԲերման են ենթարկել «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ին․ նրա մոտ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ և թմրամիջոցներ21:4914.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը բանակային կորպուսի նախկին հրամանատարին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում21:3614.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ և ինչո՞ւ են ստորագրում Հայաստանն ու ԱՄՆ-ը. փաստաթուղթ՝ առանց անվտանգության երաշխիքների21:2914.01.25
-
ԱռողջապահականՎիրուսները չեն անհանգստացնում առողջապահության նախարարին. նրան հունից հանում է դեղատների բողոքը21:0014.01.25
-
ՔաղաքականԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար20:5214.01.25
-
ՔաղաքականՆոր մեղմիկ զգուշացումներ Ռուսաստանից՝ Հայաստանին. Մոսկվայում սպասում են Հայաստանի ԱԳ նախարարին20:1114.01.25
-
ՀասարակականՔաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները20:0014.01.25
-
ՄշակույթԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր19:4514.01.25
-
ՄիջազգայինԼոս Անջելեսը միտումնավո՞ր են այրել. զայրացրել է ամերիկացիներին Բայդենի որոշումը19:3514.01.25
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ․ News.am19:1214.01.25
-
ԱռողջապահականԵղե՛ք տեղեկացված և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ. զգոնության կոչ՝ ծնողներին19:0014.01.25
Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուշ գիշերով ընկերներս ուղարկեցին ժամանակին էժանագին սերիալներում երկրորդական դերեր խաղացած ու հոլովակում ակվարիումում տվայտված, օլիգարխի մոտ վարձու խմբագիր աշխատած Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ ցանկանում է ինձ դատի տալ եւ հերքման պահանջ է ներկայացնել։
Պատճառը՝ հարցազրույցս է, որտեղ խոսել եմ նրա հայտարարությունների ու գործունեության, ՔՊ-ական իշխանությունների կործանարար քաղաքականության մասին, ու նաեւ՝ հիշատակել իր թանկարժեք բնակարանի մասին։
Շուրջ 50 րոպե տեւած հարցազրույցում արտահայտած մտքերիցս Ալեն Սիմոնյանը վիրավորական չի համարել, ասել է թե չի ուզել հերքել, որ՝
ՔՊ ներսում առնետի նման իրար խժռում են ու շարունակելու են խժռել,
հայտնի չուկչայի անեկդոտի պես (երբ նռնակի հետ է խաղում եւ չի հասկանում, որ այն կարող է պայթել), այս իշխանությունը կրակի հետ է խաղում ու վտանգում մեր երկիրը,
ներքին պայքարում բռնաբարում է օրենքն ու արդարադատությունը՝ այն օգտագործելով լոկ սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման գործիք։
Նա չի հերքում, որ առավոտյան Ջրվեժի առանձնատնից է գալիս ԱԺ աշխատանքի երկու մեքենայի ուղեկցությամբ, թեեւ ասվում էր՝ ապրում է Կոնդի կառավարական առանձնատանը։
Այս ամենն իրեն չի մտահոգել, այլ Ալեն Սիմոնյանն անհանգստացել է «Հյուսիսային պողոտայում ու էդտեղ տներ առնել ու ծախելու» մասին իմ խոսքից։
Խոսքս լավ ու ամբողջական չի լսել, հակառակ դեպքում դա չէր պահանջի հերքել։ Բայց այդ մասին, եթե ցանկանա դատարանում կխոսենք։
Ի դեպ, ի տարբերություն իրեն, ես երբեք կարիք չեմ ունեցել և չունեմ որևէ տեսակի հովանավորչության:
Նա ակնկալում է փաստերով ցույց տամ, թե Հյուսիսային պողոտայի որ բնակարանն է իրենը։
Ասեմ՝ Հյուսիսային պողատա հասկացությունը վաղուց զուտ կոնկրետ հասցե չէ, այլ հանրության մեջ ընդհանրական ձեւակերպում է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էլիտար կառույցների համար։
Ինձ համար էլ, ով միշտ ապրել է Երեւանի լավագույն, գեղատեսիլ ծայրամասում՝ Քանաքեռում, սնկի պես բուսնած փոքր կենտրոնի բարձրահարկերի հավաքականությունն ընդհանրական մեկ անուն ունի՝ Հյուսիսային պողոտա, որի տարբեր շենքեր ունեն տարբեր հասցեներ, ասել է թե էլիտար, հազարավոր դոլարներ արժողությամբ վեր խոյացող շենքեր։
Ի դեպ, այդ հասցեներից մեկում՝ Եկմալյան 1/1 հասցեում էլ Ալեն Սիմոնյանի բնակարանային առուվաճառքների պատմությունների մասին էլ մամուլը վաղուց է գրել։
Դատական թղթապանակի հարստացման համար էլ երեկվանից բազում քաղաքացիներ նոր փաստեր են ուղարկում:
Իսկ ես Ալենի համար ընկեր Գեղամ չեմ, ինչպես նա է ինձ իր գրությունում դիմել (ինչպես ասում են՝ тамбовский волк тебе товарищ...)։ Ընկեր Գեղամով կարող են դիմել ինձ կուսակցական, գաղափարական ընկերներս, պայքարի զինակիցներս։ Եվ ոչ թե Հայրենիք ու Արցախ ուրացածները։
Հ.Գ. Արձանագրում. Ալեն Սիմոնյանը ստում է. Երկիր Մեդիային Նա դատի չի տվել, ինչպես ինքն է գրում ու իբր թե մեծահոգաբար հաշտության է համաձայնվել:
Այսպես. Մեծահոգաբար 48 ժամ եմ տալիս, որ հրապարակի Երկիր մեդիայի դեմ իր հայցը, հակառակ դեպքում ետ քաշի մամուլի դեմ իր ունեցած բոլոր հայցերը:
Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»:
- 00:17 15.01.25 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Կարդալ ավելին
- 23:48 14.01.25 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Կարդալ ավելին
- 23:35 14.01.25 «Ոսկի տղայի» հաղթանակը՝ Փարաքարում. կրիմինալ պատմության մեջ հայտնված թեկնածուն կղեկավարի համայնքը Կարդալ ավելին
- 23:29 14.01.25 Ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ․ Արարատ Միրզոյան Կարդալ ավելին