Լրահոս
Հասարակական
14:35
19.04.24
79

Մեկ կնոջ վրա 10 տղամարդ հարձակվել ա, գնացեք, Ոսկեպարը պահեք. առգրավել են փողոցում վաճառվող ապրանքը

Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցներն այսօր շրջայց են արել մայրաքաղաքի փողոցներում, առգրավել փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը, տուգանել առևտրով զբաղվողներին: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Գյուրզադյանը փողոցային առևտրով զբաղվողներին 200 հազար դրամ աշխատավարձով գործ է առաջարկել քաղաքապետարանում, կարող են ներգրավվել աղբահանության, կանաչապատման աշխատանքներում: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հիշեցրել են իրենց զգուշացումները, որ փողոցային առևտուրը արգելված է: Առևտրականները դժգոհել են, որ շուկայում առևտուր չկա, իսկ մարդիկ էլ նախընտրում են իրենց շենքի բակից առևտուր անել: