Լրահոս
Հայաստան
23:00
15.04.24
162

Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Img default alt hy

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 303 հատ խեցգետնաորսիչ:

Ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նրա տեղեկացմամբ՝ նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցներն ապօրինի խեցգետնաորսիչները դուրս են բերել վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

«211 խեցգետին կենդանի վիճակում բաց է թողնվել լիճ»,- տեղեկացնում է նախարարը:

Նա հավելում է, որ իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները շարունակական են լինելու։