Լրահոս
Իրավական
15:15
18.03.25
95

Մեկ զոհ, երկու վիրավոր․ վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին

Img default alt hy

Մարտի 18-ին՝ կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։

«Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է նախաքննություն: