-
Մամուլի տեսություն
Ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր․ «Հրապարակ»
10:2517.07.25 -
Մամուլի տեսություն
Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»
10:2017.07.25 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»
10:1517.07.25 -
Մամուլի տեսություն
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի. ո՞րն է պատճառը․ «Փաստ»
09:4517.07.25 -
Հասարակական
Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
23:3016.07.25 -
Միջազգային
Բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն է սկսում Իրանը և չի հրաժարվում միջուկային ծրագրից
23:0016.07.25 -
Քաղաքական
Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի
22:3816.07.25 -
Քաղաքական
Պուտինի հետ հաց է կիսել, ՀԷՑ-ն էլ լրիվ է ուզում. ռազմավարական կառույցը ո՞ւմ է հանձնում Փաշինյանը
22:0716.07.25 -
Իրավական
Երկու ոստիկան ազատվել են աշխատանքից, երկուսի նկատմամբ խիստ նկատողություն է կիրառվել. ՆԳՆ
21:4416.07.25 -
Քաղաքական
Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում
21:2916.07.25 -
Քաղաքական
Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում․ Ջուլֆալակյան
21:0016.07.25 -
Մշակույթ
Հիշողությունը երակներում. իր արյունը գտած ֆրանսահայ ռեժիսորի ֆիլմը՝ «Ոսկե ծիրան»-ում
20:5216.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Չոռ է կպչում Սյունիքին. ամենակարևորը՝ Փաշինյանի չորսուկես ժամանոց ասուլիսից
20:3016.07.25 -
Հասարակական
Ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ․ Վեհափառ Հայրապետ
20:1716.07.25
Մեկնարկել է բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։
Նախարարության հաղորդմամբ, այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝
. արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը,
. բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից,
. սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Ներկայացվել է դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը․
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/
ՔԱՅԼ 2․ Ընտրել «Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև նշել «Տեղեկացված եմ» կոճակը՝ ՀՀ քաղաքացիության շնորհման ընթակարգի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո։
ՔԱՅԼ 4․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակի վրա։
ՔԱՅԼ 5․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։
ՔԱՅԼ 6․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «Ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։
ՔԱՅԼ 7․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի նկատմամբ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։
ՔԱՅԼ 8․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է կատարել համապատասխան դաշտում նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են և սեղմել «Հաստատել» կոճակը։ Դիմումի՝ հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ ծանուցումը շահառուն կստանա անմիջապես։ Եթե կան դաշտեր, որոնք ամբողջական լրացված չեն, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։
-
12:45 14.07.25 Հարցուպատասխան՝ արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ Կարդալ ավելին
-
19:37 04.06.25 Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը․ Գևորգ Դանիելյան Կարդալ ավելին
-
12:06 04.06.25 Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է Կարդալ ավելին
-
12:02 16.05.25 Մայիսի 16-ն է, իսկ արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. Ահազանգ Կարդալ ավելին