Լրահոս
Պաշտոնական լրահոս
21:15
15.06.24
492

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարություն

Img default alt hy

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին ասված է ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/