-
Մամուլի տեսություն
4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ «Ժողովուրդ»
10:1719.03.25 -
Մամուլի տեսություն
Ինչու է ՔՊ-ն որոշել ամփոփիչ բանավեճից «փրկել» Սարիկ Մինասյանին. «Ժողովուրդ»
09:5219.03.25 -
Միջազգային
Պուտինը ԱՄՆ նախագահի հետ զրույցում դրսևորեց բացառիկ ազնվություն՝ պաշտպանելով Ռուսաստանի շահերը․ Միրոնով
23:3518.03.25 -
Միջազգային
Ծանր իրավիճակ են ստեղծել ուկրաինացիները՝ Բելգորոդում. օտարերկրացի զինվորներ են Կուրսկում շրջափակվել
23:0018.03.25 -
Հասարակական
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր
22:5618.03.25 -
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով
22:4818.03.25 -
Քաղաքական
Եթե սարսափելի բաներ չանեն, իրենք պարտված են. Վարդան Ղուկասյանը չի վախենում ձերբակալությունից
22:4518.03.25 -
Իրավական
5 զոհ, 24 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 14 պատահար
22:0018.03.25 -
Տարածաշրջան
Հայաստանի՞, թե՞ Իրանի դեմ է «մարզվում» Ադրբեջանը. Ալիևը համալրում է իր զինված ուժերը
21:5018.03.25 -
Քաղաքական
Հայաստանը հրադադարը խախտելու պատճառ կամ հրահանգ չունի և կունենա «խաղաղության» Սահմանադրություն
21:4518.03.25 -
Հասարակական
ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են հրշեջ-փրկարարական նոր կայանի բացմանը (տեսանյութ)
20:4518.03.25 -
Քաղաքական
Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան. Factor
20:1518.03.25
Մեկնարկել է տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ»-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ այցելել է հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին։
Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:
Բացման խոսքով հանդես գալով՝ նախարարը կարևորել է ստարտափների մշակույթը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։ Մխիթար Հայրապետյանն ընգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է զարգացնել այդ մշակույթը ՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը դիտարկելով որպես մեր տնտեսության շարժիչ ուժ։
Նախարարն իր ելույթում ներկաներին՝ ստարտափ համայնքի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած ձեռներեցներին, հյուրերին ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է նոր գործիքակազմ առաջարկել տեխնոլոգիական համայնքին՝ թիրախային ներդրումների միջոցով զարգացնելու ստարտափ էկոհամակարգն ու խրախուսելու տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան:
«Ինձ համար իրականում դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար։ Մեզ հայտնի է, որ հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերություններ ներկայացված են եղել այստեղ՝ «Սևան ստարտափ սամիթ»֊ին, և ես դա ասում եմ մեծ հպարտությամբ։ Այս առումով, ուզում եմ ասել, որ մեզ համար միջոցառումն ինչ֊որ իմաստով նորարար մտքի, նոր գաղափարների, տեխնոլոգիական նորանոր լուծումների ծննդավայրն է հանդիսանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը միջոցառման մասնակիցներին մաղթել է հաջող և ոգեշնչող շաբաթ:
«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:
Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:
-
09:38 19.03.25 Չարաբաստիկ ապրիլը մոտենում է. արցախցիների զանգվածային արտագաղթի վտանգ կա Կարդալ ավելին
-
09:30 19.03.25 Լույս չի լինի. հասցեներ Կարդալ ավելին
-
22:56 18.03.25 Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Կարդալ ավելին
-
22:15 18.03.25 Հրդեհ՝ անասնագոմի տանիքում Կարդալ ավելին