Լրահոս
Քաղաքական
21:47
23.04.25
153

Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան

Img default alt hy

Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։ Հանրապետության հրապարակում մեկնարկող Ջահերով երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանը։

«Մեր  թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը,  որը ոչ այլ ինչ է, քան  ցեղասպանական գործողություն։ Այն ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։