Լրահոս
Հասարակական
11:00
17.05.26
423

Մեքենան կոտրել է կամրջի ճաղավանդակն ու 10 մետր բարձրությունից ընկել գետը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարինե Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով  ՊԾ Գեղարքունիքի մարզում փաստաթղթեր են ձևակերպվում։