Լրահոս
Քաղաքական
19:00
18.03.25
248

Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է

«Ինքնիշխանության ամենակարևոր ցուցիչը այն է, որ երկիրը կարողանա սեփական պատասխանատվությամբ և սեփական պատկերացումներին համապատասխան ներքին իրավակարգ հաստատի։ Ներքին իրավակարգի, ասել է թե հասարակության և պետության փոխհարաբերությունների կարգավորման հիմքը Սահմանադրությունն է։

Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան։ Երբ քո ժողովրդի պատկերացումները, ավանդույթները, նպատակները փոխում ես թշնամու ցանկությանն համապատասխան (ընդ որում կարևոր չէ` թշնամու, թե ինչ որ ուրիշ կողմի), նշանակում է դու զիջել ես քո ինքնիշխանության և անկախության երկու կարևոր պարամետրերից (տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն) մեկը։

Արդյո՞ք տարբերություն կա սրա ու գուբեռնիա/վիլայեթ դառնալու մեջ։ Իմ կարծիքով տարբերությունը միայն տեխնիկական է։

Ինքնիշխանությունից, ցավոք, խոսում են նրանք, ովքեր արդեն իրենց մտքում հանձնել են Հայաստանի ինքնիշխանությունը»։