-
ՔաղաքականԽորհրդարանական դիվանագիտությունը Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքում է․ դեսպան23:5524.01.25
-
ՄիջազգայինԹրամփի միջուկային առաջարկը Պուտինին. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու աշխատանքն սկսված է23:0324.01.25
-
ՀասարակականՎլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում22:5324.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել22:3924.01.25
-
ՀասարակականՔաղաքացին ինչպե՞ս ID հանի, եթե Հայաստանում չէ. մեծ չարչարանք կամ հայտարարագիր կոչվող բեռը22:2624.01.25
-
ԻրավականՀարվածել է ոստիկա՞նը, թե՞ հարվածել են նրան. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել22:2024.01.25
-
ՀասարակականԱրագածոտնում, Շիրակում, Վայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում22:0024.01.25
-
ՔաղաքականԻ՞նչ արժե Եվրոպա գնալը ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար. եվրո-օրինագծին՝ դրական եզրակացություն21:4424.01.25
-
Մշակույթ«Գիտության կազմակերպում և կառավարում». Ատոմ Մխիթարյանի և Արմեն Ճուղուրյանի գիրքը21:1124.01.25
-
ՔաղաքականԵրևանին դրդում են՝ խզել կապերը Մոսկվայի հետ. Լավրովը խոսել է Միրզոյանի հետ հանդիպումից 3 օր անց20:4024.01.25
-
ՔաղաքականՇատ տգեղ բան եք անում, տիկի՛ն Հակոբյան. երկու կանանց վեճ՝ Հայաստանի եվրոպական ճանապարհին20:1224.01.25
-
ՔաղաքականՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր19:5824.01.25
-
ԻրավականԵրեխա եմ տվե, տարե կոխել եք պաժառը. թեժ վիճաբանություն՝ հրդեհի գործով դատական նիստին19:3024.01.25
-
ՔաղաքականԱրևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան19:1224.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուս սահմանապահները կհեռանան Հայաստանի սահմաններից՝ նաև ամերիկյան աջակցությամբ18:3024.01.25
-
ԱռողջապահականՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր18:1724.01.25
ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծացել է, և սահմանել ենք նոր նշաձող. Անահիտ Ավանեսյան
Հայաստանը հնարավորություն ունի դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը՝ որպես հանրային առողջության սպառնալիք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին:
«Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծացել է, և սահմանել ենք նոր նշաձող»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ՄԻԱՎ-ի հակազդման հուսալի և կայուն համակարգի ստեղծմանը` առողջության առաջնային օղակի և մյուս բարեփոխումների շրջանակներում:
«Իմ փորձը և ձեր երկրի ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, որ ծրագրի բաղադրիչների արդյունավետ կիրառման, համայնքների վրա հիմնված ծառայությունների ապակենտրոնացման արդյունքում` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որը կարող է հասնել էլիմինացման թիրախին»,- նշել է Էյմոն Մերֆին:
Կարևորվել է նաև բնակչության իրազեկումը ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման դեպքում կիրառվող հակառետրոսվիրուսային բուժման արդյունավետության մասին, ինչը թույլ է տալիս կանխել վիրուսի փոխանցումն առողջ մարդուն:
Հանդիպմանը քննարկվել են ՄԻԱՎ-ի տարածվածության կանխարգելմանն ուղղված առաջիկա միջոցառումները, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցությունը:
- 18:17 24.01.25 ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր Կարդալ ավելին
- 22:51 20.01.25 Սուր շնչառական վիրուսների ակտիվ հարձակում՝ Հայաստանի վրա. հարյուրավոր հոսպիտալացվածներ կան Կարդալ ավելին
- 18:39 17.01.25 Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Կարդալ ավելին
- 11:33 17.01.25 Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ Կարդալ ավելին