Լրահոս
Հայաստան
19:30
20.04.24
349

Միջպետական ճանապարհը բացվեց, գյուղերի վարչական ղեկավարները երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ են հանդիպելու

Img default alt hy

Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի՝  Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակված հատվածը երթևեկելի է, բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին այն։

Մինչ այդ հայտարարվեց՝ Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: 

Tert.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հաստատել է Կիրանցի վարչական ղեկավարը։ Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները: