Լրահոս
Երևան
19:45
03.06.24
145

Մինչև հունիսի 20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերները փակ կլինեն

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է․

«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն փակ է լինելու Բաղյան փողոց - Գայի պողոտա խաչմերուկից մինչև Բաղյան փողոց - Գյուրջյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում»: