Լրահոս
Աշխարհ
23:15
16.05.26
487

Մոդենայի հանցագործը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի․ Իտալիայի վարչապետ

Img default alt hy

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ իտալական Մոդենա քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետ կապված, և հետևում է իրավիճակի զարգացմանը։

Ավելի վաղ՝ շաբաթ օրը, հաղորդվել էր, որ Մոդենայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին։ «Fatto Quotidiano» թերթի վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով առնվազն ութ մարդ վիրավորվել է, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում։

«Այսօր Մոդենայում տեղի ունեցածը, որտեղ տղամարդը վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտների, իսկ այնուհետև, ըստ նախնական տվյալների, դանակահարել անցորդին, չափազանց լուրջ է։ Իմ զորակցությունն եմ հայտնում տուժածներին և նրանց ընտանիքներին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն քաղաքացիներին, ովքեր արիաբար միջամտել են հանցագործին կանգնեցնելու համար, և իրավապահ մարմիններին՝ իրենց գործողությունների համար։ Ես կապվել եմ քաղաքապետի հետ և մշտական շփման մեջ եմ իշխանությունների հետ՝ հետևելու իրավիճակի զարգացմանը։ Հույս ունեմ, որ մեղավորը լիարժեք պատասխանատվություն կկրի իր արարքների համար»,- գրել է Մելոնին X սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է թերթը, մեքենայի ղեկին եղել է 31-ամյա մի օտարերկրացի։ Վարորդը, փախուստի դիմելով դեպքի վայրից, դանակահարել է իրեն կանգնեցնել փորձող մարդուն, սակայն շուտով կասկածյալը ձերբակալվել է։