Լրահոս
Երևան
22:17
20.05.24
216

Մոմավառություն՝ Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ

Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ մոմավառություն է եղել երեկոյան: Հարևան երկրի հետ սգում է հայ ժողովուրդը: Առավոտից են հայերը ծաղիկներ տարել դեսպանատան մոտ, խոնարհվել է դեսպանության դրոշը: Ինչպես արդեն հայտնել ենք, Ռայիսիի մահվան պատճառ դարձած վթարից հետո Իրանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է առաջին փոխնախագահը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին։