Լրահոս
Հասարակական
20:21
12.02.25
717

Մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում, զգոն եղեք․ Տ. Զաքարիան ահազանգում է

Img default alt hy

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ահազանգում է, որ մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում:

«Մորմոնները Հյուսիսային պողոտայում առաջին հայացքից «բարի» նախաձեռնություն են իրականացնում. մարդիկ մոտենում են և իրենց տարբեր ցանկությունները գրում: Բայց շան գլուխն այլ տեղ է թաքնված. հենց այդ պահին նրանք սկսում են իրենց հիմնադրի և աղանդի մասին ձեզ պատմել գրագետ հայերենով:

Եղե՛ք ԶԳՈՆ, ՏԵՂԵԿԱՑՎԱԾ և ԳՐԱԳԵՏ՝ չմոռանալով, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աղանդների և տարատեսակ կրոնական կազմակերպությունների գործունեությունն անթաքույց խրախուսվում է»: