Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
12.05.26
152

Մոսկվան արդեն հայ ժողովրդին է դնում ընտրության առաջ՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ. խաղն ավարտվում է

«Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել ռուս-հայկական գործակցության համակարգային վերափոխման»,- այս անգամ այսպիսի  ձևակերպումներով են Մոսկվայից հայ ժողովրդին զգուշացրել Հայաստան-Ռուսաստան քաղաքական ապահարզանի հետևանքների մասին: 

Ռուսաստանի արտգործնախարարության՝ ԱՊՀ երկրների հետ կապերը համակարգող բաժնի ղեկավարը հասկացրել է, որ Երևանը վտանգում է Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ Բրյուսելի հակառուսական նպատակների: