Լրահոս
Աշխարհ
15:41
01.03.24
210

Մոսկվայում այսօր հրաժեշտն են տալիս Նավալնիին

Img default alt hy

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը հրաժեշտի համար բերել են Մարյինոյի եկեղեցի։ Ներկաները նրան դիմավորել են ծափահարություններով և վանկարկել նրա ազգանունը։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկացողների հերթը հասել է 1,3 կմ։

Բորիսովյան գերեզմանատուն է ժամանել Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների պատվիրակությունը։

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչը մահացել էր կալանավայրում, այս տարվա փետրվարի 16-ին։

ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։

Ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել։

Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են։