-
ՄիջազգայինՀորդորում ենք բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում. Սիրիայի հայկական համայնքի ղեկավար23:5408.12.24
-
ՀասարակականՀանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը (Լուսանկարներ)23:1908.12.24
-
ՀասարակականԵթե վիզաների հետ կապված խաբեության զոհ եք դարձել, ապա պետք է հաղորդում ներկայացնեք․ ԱՄՆ դեսպանատուն22:4908.12.24
-
ՄիջազգայինՍա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը. Ռուբեն Մելքոնյան21:3008.12.24
-
ՍպորտՇախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 11-րդ տուրն ավարտվեց Գուկեշ Դոմարաջուի հաղթանակով21:1208.12.24
-
ՄիջազգայինՑնծություն և կրակոցներ. տապալում և հրկիզում են Ասադի հոր արձանը Ղամիշլիի քրդերը19:5408.12.24
-
ՀասարակականԴսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է քարերին և հայտնվել անտառում․ կան վիրավորներ19:1708.12.24
-
ՀասարակականԿոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու մարմին18:0008.12.24
-
ՄիջազգայինԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում17:2908.12.24
-
ՔաղաքականՀՀ-ի և Օմանի ԱԳ փոխնախարարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին16:4808.12.24
-
ՀասարակականԽոշոր վթար՝ Արմավիրում. բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը. վերջինը շրջվել է. կան վիրավորներ15:4708.12.24
-
ՔաղաքականՄեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան15:2108.12.24
-
ՀասարակականՈսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց14:2208.12.24
-
ՀասարակականԱրարատում աղբատարի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը13:2908.12.24
-
ՀասարակականԵրևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք13:1008.12.24
-
ԱշխարհԽելահեղ պար՝ ձյունածածկ լեռներում. բալետի ռուս պարուհին «հալեցնում» է սառույցը12:4108.12.24
Մտահոգիչ է ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն չունենալը. Սվաջյան
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից, ինչպես նաև ուդի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ:
Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել հասարակական խորհրդի ստեղծման նպատակներին, ոլորտում առկա խնդիրներին, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը նպաստող միջավայրի կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ նիստերի կազմակերպումը: Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է:
«Այսօրինակ խորհուրդների ստեղծումը չափազանց կարևոր է խնդիրների վերհանման և դրանց լուծումները համատեղ գտնելու տեսանկյունից: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը: Մեր գերատեսչության առաջնահերթ նպատակներից է, որպեսզի ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում բացվեն նախադպրոցական հաստատություններ, որոնք կնպաստեն ավելի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Անդրադառնալով մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին՝ նախարարի տեղակալը շեշտել է՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացումը. «300 դպրոցի և 500 մանկապարտեզի քարտեզագրման ժամանակ հետևողական ենք եղել, որպեսզի ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնությունների համայնքների դպրոցները»:
Արաքսիա Սվաջյանը մտահոգիչ է համարել ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն չունենալու փաստը՝ ընդգծելով, որ նրանցից քչերն են դիմել կամավոր ատեստավորմանը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն աշխատեն դպրոցում, սակայն մենք բախվում ենք այլ խնդրի՝ երեխաներն իրենց ազգային լեզուն ուսումնասիրելու հնարավորությունից զրկվում են: Այդ նպատակով միջին մասնագիտական կրթություն ունեցողներին առաջարկել ենք դասավանդել խմբակներում: Քննարկում ենք նաև բուհական համակարգում այնպիսի ծրագրեր ներդնելու հարցը, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու ազգային փոքրամասնությունների լեզուները»:
Արաքսիա Սվաջյանը փաստել է՝ մշակույթի և սպորտի ոլորտում ևս ազգային փոքրամասնությունների խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերող խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված` պետությունը, ի թիվս այլնի, ունի պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ Հենց այս հարթակը կարող է պետության և ազգային փոքրամասնությունների համայնքների միջև կամուրջ դառնալ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորներ։
Նիստին բացման խոսքով հանդես են եկել նաև ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը։
Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի նիստն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» միջոցառման շրջանակում:
- 19:43 06.12.24 Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների Կարդալ ավելին
- 19:15 05.12.24 Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները Կարդալ ավելին
- 16:45 30.11.24 Ժաննա Անդրեասյանը հետևել է մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացին Կարդալ ավելին
- 14:30 23.11.24 Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար Կարդալ ավելին