-
ԻրավականԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր16:4505.10.24
-
ՏարածաշրջանԱնթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ16:1505.10.24
-
ԻրավականԿնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել15:4505.10.24
-
ՔաղաքականՓաշինյանը և Բելգիայի վարչապետը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումը14:1505.10.24
-
ՀասարակականՍիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ. Ավինյան12:4505.10.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 Հարվածներ՝ օդանավակայանին. գիշերային թեժ մարտեր՝ Իսրայել-Լիբանան ճակատում12:3005.10.24
-
Մամուլի տեսությունԳավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ»11:1505.10.24
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում․ «Հրապարակ»11:1105.10.24
-
Մամուլի տեսությունԱվինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է․ «Հրապարակ»10:4205.10.24
Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժումը: Այս մասին հայտատարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ:
Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման:
Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով:
Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ: Տեսանյութը և լուսանկարները Մարդու իրավունքների պաշտպանին են ուղարկել քաղաքացիները։
- 16:45 05.10.24 ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր Կարդալ ավելին
- 15:45 05.10.24 Կնոջը, իր կամքին հակառակ, բռնի ուժով անհայտ ուղղությամբ է տարել, հարվածներ հասցրել Կարդալ ավելին
- 14:00 05.10.24 Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին Կարդալ ավելին
- 11:55 05.10.24 ԻԻՀ քաղաքացի, 26-ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել նրա հոր ընկերոջը. ՔԿ Կարդալ ավելին