Լրահոս
Մշակույթ
22:38
22.05.24
170

Նա «գողացել է» Ազնավուրի ձայնը. ֆրանսիական շանսոնի հսկան բեմում է 100 տարեկանում՝ Տիտիանոյի դեմքով

Այսօր ֆրանսահայ շանսոնյե, գրող և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը կդառնար 100 տարեկան: «Հայլուր» լրատվականի ղեկավար, ֆրանկոֆոն Արտակ Հերիքյանը, որ կարիերայի ընթացքում տասնյակ հարցազրույցներ է վարել Ազնավուրի հետ, տեսախցիկներից հեռու պարզապես վայելել նրա ընկերակցությունը, պնդում է, որ գտել է շանսոնյեի ձայնը նմանակողներից լավագույնին: 28-ամյա մարսելցի Տիտիանոն տարեսկզբին է թողել անշարժ գույքի գործակալի կարիերան ու սկսել երգել Ազնավուր: Աշխարհահռչակ ձայնը Ինստագրամում նրան 74 հազար հետևորդ է բերել: