Լրահոս
Միջազգային
21:46
20.06.24
190

Նա խայտառակում է Ամերիկան. Թրամփը ծաղրում է Բայդենին՝ չնայած նվազող ռեյտինգին

Առնվազն երկու դրվագով պատմական են Միացյալ Նահանգների այս տարվա նախագահական ընտրությունները: Նախ՝ հունիսի 27-ին պատմության մեջ առաջին անգամ՝ CNN-ի եթերում կբանավիճեն ԱՄՆ գործող ու նախկին նախագահները՝ Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը: Հաջորդ պատմական փաստն այն է, որ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների առաջին նախկին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար: