Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
24.05.24
179

ՆԱՏՕ-ն հիմա չի ծրագրում դաշինք հրավիրել Ուկրաինային․ Ջեյմս Օ'Բրայեն

Img default alt hy

ՆԱՏՕ-ն չի նախատեսում Ուկրաինային դաշինք հրավիրել հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք ակնկալում, որ Ուկրաինային կհրավիրեն միանալ դաշինքին», - ասել է նա։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, առաջիկա գագաթնաժողովի ընթացքում դաշնակիցները մտադիր են «զգալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: