Լրահոս
Պաշտոնական լրահոս
21:00
24.11.23
238

Նախկին պատգամավոր Արթուր Դավթյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Img default alt hy

Հայաստանի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, նախկին պատգամավոր Արթուր Դավթյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնել է ԵՇՖ արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում»,- մասնավորապես գրել է Մխիթար Հայրապետյանը։