Լրահոս
Տարածաշրջան
11:17
11.05.26
395

Նեպալում վայրէջքի ժամանակ Turkish Airlines-ի ինքնաթիռ է բռնկվել

Img default alt hy

Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Կատմանդու չվերթի ինքնաթիռը բռնկվել է Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այս մասին, հղում անելով օդային նավահանգստի վարչակազմին, հայտնել է Nepal News պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վայրէջքի ժամանակ այրվել է շասսիի անիվներից մեկը։ 

Ինքնաթիռում եղել է 284-ից 289 մարդ, ներառյալ անձնակազմի 11 անդամները։ Բոլորը տարհանվել են վթարային ելքերով, տուժածներ չկան։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։