Լրահոս
Քաղաքական
21:19
09.05.26
545

Ներկայացնում ենք ծրագիր, որը փոխելու է մեր երկիրը․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Պետք է ուժեղացնենք մեր երկիրը. ներկայացնում ենք ծրագիր, որը փոխելու է այն»,- Սիսիանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, և պետությունը գյուղացիներին անհատույց տեխնիկա է տրամադրելու վարելահողերի մշակման համար: Ծրագրվում է քաղաքում կառուցել ապակու գործարան, իսկ գյուղերում զարգացնել անասնապահությունը:

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Սիսիանում մարդիկ ապահովված են լինելու աշխատանքով, գյուղերում ունենալու են ապրուստ, իսկ երիտասարդները՝ հարմար զբաղմունք: 

«Գործն ու հողն ունենալու եք, պետք է հավատ ու առաջ գնալ»,- նշել է նա: