Լրահոս
Աշխարհ
22:15
07.12.23
325

Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի»,- ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։

Հյուսիս կատարած այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք գնահատել են լիբանանյան սահմանի երկայնքով ստեղծված անվտանգային իրավիճակը և զրուցել տարածքում ծառայող հետևակային ու հրետանային ստորաբաժանումների պահեստազորայինների հետ։