Լրահոս

2022-09-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նենսի Փելոսին հրաժարվել է խոսել Հայաստան այցի մանրամասներից
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարվել է ներկայացնել Հայաստան կատարելիք այցի մանրամասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի մասին Փելոսին խոսել է Բեռլինում։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, լրագրողների հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի նախագահը հաստատել է, որ սեպտեմբերի 17-ին այցելելու է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև Ներկայացուցիչների պալատի անդամ, հայազգի դեմոկրատ պատգամավոր Ջեքի Սփիերը։ Նենսի Փելոսին հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել այցի հետ կապված՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները, ովքեր ճամփորդում են, «չեն սիրում լինել թիրախում»։ «Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ցանկացած մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն»,- ասել է Փելոսին։
    18:20
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Այդ հույսն ամբողջովին ի չիք է դարձել, չկա այդպիսի հույս այլևս»․ Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
    Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, դա մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասել է նա: Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ ստորև․ «Ազատություն». - Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ: Արմեն Գրիգորյան. - Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված ` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: «Ազատություն». - Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր: Արմեն Գրիգորյան. - Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում: «Ազատություն». - Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր: Արմեն Գրիգորյան. - Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել: «Ազատություն». - Պարոն Գրիգորյան, այստեղ շատ տրամաբանական է հարցը` եթե ո՞չ: Արմեն Գրիգորյան. - Ի՞նչ առումով՝ ոչ: «Ազատություն». - Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ: Արմեն Գրիգորյան. - Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:
    18:14
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չի տապալվել
    «Հայաստան» խմբակցությունը չի կարծում, թե Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տապալվել է, քանի որ ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ իրենք ոչ թե Փաշինյանին անվստահություն հայտնելու կոնկրետ գործընթաց են սկսել, այլ հայտարարել են, որ 2 խմբակցությունների 35 պատգամավորի ստորագրություն կա՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար:
    18:12
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկարան Հայաստանի հետ սահմանին ️45 հազար զինվոր է մոբիլիզացնում․ Wargonzo
    Իրանական հատուկ ծառայությունների տվյալներով ՝ Թուրքիան պահեստազորի 45 000 զինվոր է մոբիլիզացնում Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Wargonzo-ն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս -ի տելեգրամյան ալիքին հղումով։ Այս ամենը ծավալվում է Երևանի և Բաքվի միջև սահմանային և թափ առնող հակամարտության ֆոնին, նշում է Wargonzo-ն։
    18:10
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարալիկում վագոն-տնակ է այրվել
    Սեպտեմբերի 16-ին, ժամը 14։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռիգայի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 15:28-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ):
    18:00
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Առաջարկությունների ի՞նչ նոր փաթեթ է ներկայացվել Բաքվին. ՔՊ-ն հրաժարվում է ասել
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվում է ասել, թե առաջարկությունների այդ ինչ նոր փաթեթ է Փաշինյանը փոխանցել Ալիևին: Ըստ Հովհաննիսյանի՝ բանակցություններում առաջընթաց չկա, ուստի անիմաստ է ասել, թե որոնք են հայկական կողմի նոր առաջարկները:
    17:56
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը․ ՄԻՊ-ի կոչը
    Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։ Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։ Հարգելի՛ հայրենակիցներ, Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։ Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։ Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին»,-ասված է հայտարարության մեջ։
    17:50
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը Հայաստանին է մեղադրում «սադրանքի» համար
    Ադրբեջանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդի նիստում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդել է Հայաստանի վրա: Նա ասել է, թե Հայաստանի սադրանքը հարվածի տակ է դնում 2 երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
    17:46
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանին
    Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը: «Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է: Ինչպես պնդում Է ղրղզական կողմը, սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը եւ նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:40
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կորուստներն այն խրամատներում են եղել, որոնք լիարժեք կահավորված չեն եղել. Սեյրան Օհանյան
    «Ադրբեջանական հարձակման հետևանքով կորուստների զգալի մասը այն խրամատներում է եղել, որոնք լիարժեք կահավորված չեն եղել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
    17:30
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/16/1222357/
    17:29
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լայնամասշտաբ պատերազմ՝ հրադադարից հետո՞. Նախիջևանից վտանգ կա
    «Պարզ չէ՝ ինչո՞վ է պայմանավորված հարաբերական դադարը», ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության մասին: Նա չի բացառել, որ հրադադարին հաջորդի ավելի լայնամասշտաբ պատերազմ՝ այս անգամ Նախիջևանի կողմից:
    17:27
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԳՇ պետը հակասում է Նիկոլ Փաշինյանին
    Նիկոլ Փաշիյանը նախօրեին Աժ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը, սեպտեմբերի 13-ից սկսած, ռազմական գործողություններով Հայաստանից զավթել է մոտ 10 ք/կմ տարածք։ Իսկ ահա ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն այսօր հակասել է իր վերադասը համարվող վարչապետին։ Վայոց ձոր ներխուժած թշնամու զորքի նշանառության տակ՝ Ջերմուկում այսօր կազմակերպած 30 դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԳՇ պետը հայտնել է , որ սեպտեմբերի 12- լույս 13 գիշերից հետո թշնամու զավթած տարածքը մոտ 6400 հա է հասնում։ «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է նա։ Սա, ըստ էության, հենց 6,4 հա տարածք է ենթադրում և հակասում է Փաշինյանի մատուցած 10 կմ մասին ինֆորմացիային։ ԳՇ պետն ասել է նաև, որ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներում։ «Առողջարանային քաղաքից ընդամենը 4,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հակառակորդի զորքը»,- ասել է զինվորական պաշտոնյան՝ դիվանագետների հետ հանդիպմանը ադրբեջանական հարձակման հետևանքները ցույց տալու ժամանակ։
    17:22
    16.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայկական կողմը 6 դիրք է հետ գրավել». ՔՊ-ական պատգամավոր
    «Հայկական կողմը 6 դիրք է հետ գրավել՝ Ադրբեջանի կողմից 10 քառակուսի կմ տարածք օկուպացնելուց հետո»,- հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
    17:17
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն հաստատում է՝ Ներքին Հանդում նախօրեին կորած փրկարարը գերի էր ընկել
    Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը «Սպուտնիկ Արմենիա»-ին հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշել է Թորոսյանը։
    17:15
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ․ ՀՀ ՄԻՊ
    Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Возможно, это изображение карта Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта и текст Возможно, это изображение карта Возможно, это изображение карта и текст
    17:09
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՇՀԿ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել Սամարղանդի գագաթնաժողովի արդյունքներով
    Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին նեղ եւ ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Նաեւ հաստատվել Է տարբեր ճյուղերում փոխգործակցության շուրջ փաստաթղթերի փաթեթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է ուզբեկական կողմը, հռչակագիրը կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ մշակութային երկխոսության խորացման նկատմամբ: ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել Է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները եւ «բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները կազմակերպության հետագա զարգացման հարցերի եւ գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    17:07
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառակուսի կիլոմետր օկուպացված է
    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն, սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք կամ 6 400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4 500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10 900 հեկտար օկուպացված է: Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու: Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ո՞վ ինչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞…»։
    17:02
    16.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին
    ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքը: «Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք»,-նշել է գեներալ Սիդորովը: Սերգեյ Կոպիրկինը իր հերթին ասել է, որ Սիդորովը շատ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, որին այստեղ սպասում են:
    17:00
    16.09.22
    Ավելին