Լրահոս
2022-12-03
-
ՀայաստանՀայլուր 12։30 Տասներկու նավ են կորցրել ռուսները. պատերազմի 283-րդ օրը12:3003.12.22
-
ԱշխարհՊեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումներըՇենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Չնայած օրական գրանցվող դեպքերը մոտ են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնել ավելի նպատակային՝ տնտեսության կտրուկ դանդաղման և հանրային հիասթափության ֆոնին: Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ այլևս քաղաքացիներից չի պահանջի թեստի բացասական արդյունք՝ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլևս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: 2 օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաև մետրոյից օգտվելու համար:12:2503.12.22
-
ՔաղաքականԻնչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե, ի վերջո, ինչ ճանապարհով է գնում մեր երկիրը. դեպի իրական խաղաղության դարաշրջա՞ն ենք շարժվում, թե՞ պետք է սպասել նոր պատերազմի։ Ու բարձրացվող հարցադրումներից մեկն էլ այն է, թե խաղաղության պայմանագիր կնքվելո՞ւ է, կամ, եթե իսկապես կնքվելու է, ի՞նչ երաշխիքներ է ապահովելու, որ կրկին պատերազմ տեղի չունենա։ Այսպիսի քննարկումների ֆոնի ներքո մենք տեսնում ենք բանակցությունների գործընթաց, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ այն, որպես առանձին միջնորդական ինստիտուտ, դադարել է գործելուց, և դա խոստովանում են նույնիսկ Մինսկի խմբի անդամ երկրները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահության կողմից իրականացվող միջնորդական ջանքերի փոխարեն տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման երկու տարբեր նախաձեռնություններ։ Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում հիմնական միջնորդի դերակատարությունը ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Եվ դրա արդյունքում է նաև, որ առկա է բանակցությունների՝ երկու միմյանցից տարանջատ գործընթաց։ Ըստ այդմ, քննարկվում է խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, ինչը ևս վկայում է այն մասին, որ Արցախի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությունը և գործընթացի միասնական կոորդինացումը դադարեցվել է։ Ուստի բնական է, որ խաղաղության պայմանագրի այս երկու տարբերակում սկզբունքային տարբերություններ կան։ Եվ նույնիսկ մամուլում առանձին հրապարակումներ եղան պայմանագրերի նախագծերի բնորոշ գծերի մասին։ Ուշագրավ է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, իսկ Արցախի կարգավիճակի հարցի հետաձգում։ Եվ պատահական չէ, որ դրան զուգահեռ ռուսական կողմը տարբեր դիվանագիտական խողովակների միջոցով փոխանցում է այն ուղերձը, թե Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Իսկ ահա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա։ Դրա վկայությունն է նաև հոկտեմբերին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, որի մեջ որևէ խոսք չկար Արցախի կարգավիճակի մասին։ Ավելին, դրանում հղում էր կատարվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով, փաստացի, այս իշխանությունները Արցախը վերջնականապես կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Հետաքրքիր է, որ արևմտյան միջնորդներն ընդգծում էին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի մինչև տարվա վերջ, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ Հայաստանը համաձայնել է մինչև տարվա վերջ փակել Արցախի թեման։ Ու, որքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները կարծես իրոք ինքնակամ գնացել են այս քայլին, այլապես նրանք կհակվեին Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը հետագային թողնել նախատեսող ռուսական տարբերակին։ Այսինքն, մեր իշխանությունները բացահայտ հրաժարվում են Արցախից։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նրանք ընդհանրապես չեն խոսում Արցախի կարգավիճակի մասին, այլ բարձրացնում են ընդամենը արցախահայության իրավունքների և անվտանգության հարցը։ Ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար նրանք նշում են, թե իբր աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե ժամանակին զգուշացումներ էին հնչում, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախից, իսկ ռուսական կողմը ցանկանում է ձգձել հարցի վերջնական լուծումը, շատերը չափազանցություն էին համարում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ զգուշացումները ճիշտ դուրս եկան։ Ավելին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակում առաջարկվել էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, բայց Փաշինյանն ու Ալիևը Սոչի են եկել Պրահայի փաստաթղթով, ըստ որի, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվեր՝ առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրով: Այլ կերպ ասած՝ Լավրովը ակնարկում է, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Արցախից։ Թեպետ, այստեղ պետք է հավելել, որ Ալմա-Աթայի հռչակագրի հետ կապված՝ մասնագետները նշում են, որ դրանով Արցախը չի ճանաչվում Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը այս հարցով վերապահումներով է այն վավերացրել: Սակայն այս հարցը իշխանություններին չի հուզում, ընդհակառակը՝ նրանք հակված են նրան, որ այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Ինչո՞ւ է այսպես: Չէ՞ որ Արցախի թեման պետք է առաջնային կարևորություն ունենար հայկական կողմի համար։ Միգուցե իրենց իշխանության պահպանման համար դրսի որոշակի աջակցությունը ստանալը իշխանություններն ավելի՞ են կարևորում, քան Արցախի կարգավիճակը։ Հնարավոր է նաև այդպես...12:1703.12.22
-
ՀասարակականՔաղաքացու ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ. նա հոսպիտալացվել էՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքը արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքը արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։12:1003.12.22
-
Շոու բիզնես«Մանկական Եվրատեսիլ»-ի ո՞ր հաղթողներն են ժամանում ԵրևանԴեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը: «Մանկական Եվրատեսիլում» իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստ ժամանելու է Երևան և բեմում կատարի իր հաղթական երգից մի հատված: Հաղթող 8 մասնակիցների երգերը, որոնք ներկա չեն լինելու շոուին, հնչելու են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Միջանկյալ այս ելույթի գլխավոր հերոսներից մեկը Ռոբինն է, որը ներկայացնելու է մրցույթի պատմությունը: Հայաստանում ելույթ են ունենալու «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Դեսթինի Չուկունյերեն (2015թ., Մալթա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան): Այս ցուցակում չներառված երգիչները (խմբերը) կամ ինչ-որ պատճառով հրաժարվել են մասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, կամ չեն արձագանքել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հրավերին: Հիշեցնենք, որ միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենան: 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:12:0203.12.22
-
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կունենան ևս մեկ հանդիպում. ՓրայսՄիացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է Առաջինի լրատվական ալիքը: Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին: «Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղար Բլինքենը նաև հեռախոսային կապի մեջ է կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ Մենք, անշուշտ, հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվեն, քանի որ մենք կշարունակենք աջակցել դիվանագիտությանը, որը տանում է դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծում»,- ասել է Փրայսը:11:5703.12.22
-
ՏնտեսականՉնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ռիսկերի, 2022-ին տնտեսությունում արձանագրված իրողությունների, ինչպես նաև սոցիալական մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով կառավարության՝ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախաձեռնությանը, նպատակահարմարությանն ու հնարավոր ռիսկերին՝ Արմեն Գրիգորյանը նախ հիշեցրեց. «Նման մեխանիզմի ներդրման մասին մեկ անգամ հայտարարվել էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո, որին հանրությունը անվանել էր «խոպանչիների հարկ», թեև խոսքը ոչ թե հարկման, այլ միայն եկամուտների հայտարարագրման մասին էր։ Առաջարկվող փուլերը ընդհանրապես վերաբերում են միայն ժամկետներին և հանրության որոշակի սեգմենտներին, համաձայն որի, պետք է վերջում բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից ստացած։ Այստեղ մի հարց. ծախսերը չե՞ն հայտարարագրվելու: Եթե ծախսերի հաշվառման համակարգ չի լինելու, ապա թաքնված եկամուտների հայտնաբերման գործընթացը անարդյունավետ է լինելու։ Երկրորդ՝ արդյո՞ք հարկային իմաստով եկամուտ հասկացությունը ընկալելի և ընդունելի է մեր քաղաքացիների համար, գիտե՞ն՝ դա ինչ է։ Եթե օրենքին առնչվում են, օրինակ՝ թե՛ «հայտնի» Պողոսը, թե՛ Պողոսի հարևան Բաբկենը, ապա պետք է կիրառման իմաստով հասկանալի լինի երկուսին էլ։ Երբ այդ նախագծի հեղինակները խոսում են իրենց քաղաքական կամքի մասին, պետք է գնան մարզեր, հավաքեն ժողովրդին և սկսեն բացատրել, թե ինչ են պահանջելու նրանցից։ Հսկողությունը դրված է հարկային մարմինների վրա, դրանով իսկ հակակրանք են ստեղծելու այդ մարմնի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակին և ներդրվող համակարգի համադրելիությանը, ապա նախ պետք է մարդկանց խնդիրներին տրվեն առաջնահերթություններ, սահմանվեն չափորոշիչներ: Եվ եթե դրանց համաձայն հայտարարագրման համակարգը առաջնային լինի, ապա թող հիմնավորեն և ներդնեն»: Ինչ վերաբերում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից բխող հնարավոր ռիսկերին հատկապես քաղաքացիների համար, մեր զրուցակիցը շեշտեց, որ ռիսկերը բազմաթիվ են: «Քանի որ այս համակարգը վերաբերելու է բոլորին, ապա պետք է հանրային լսումներ լինեին։ Քաղաքական կամքը այստեղ է երևում. այսինքն՝ լսել մասնագիտական հանրույթի, քաղաքական ուժերի և մեր քաղաքացիների կարծիքները։ Հայտարարագրման մասին ժամկետները սահմանվել են, իսկ տեխնիկական հագեցվածության մասին կան միայն կցկտուր հրապարակումներ, և հայտնի չէ՝ արդյո՞ք ամբողջ տեխնիկական բազան առկա է։ Գյուղաբնակ մեր քաղաքացիների գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները հայտարարագրելուն զուգահեռ կներդրվի՞ նրանց գործունեությունը աշխատանքային ստաժ ընդունելու համակարգ, եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Օտարերկրյա աղբյուրներից ստացված եկամուտները ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են եկամուտ համարվելու, և ի՞նչ ասել է եկամուտ առհասարակ։ Իրական ռիսկը գիտելիքի, իմացության պակասն է, որը մեր քաղաքացիներին դնելու է չհասկացվածության առաջ։Եթե, օրինակ՝ Պողոս Պետրոսի Մարտիրոսյանի եկամուտները համակարգն ինքնաշխատ եղանակով հավաքի, որն էլ հետո խնդիրներ առաջացնի, ինչ-որ անհամապատասխանություն իր հետևից հետևանքներ առաջացնի, արդյո՞ք դա կբարձրացնի վստահությունն այս համակարգի նկատմամբ։ Ռիսկերը շատ են, թեման՝ զգայուն. խոսքը մարդկանց ուղիղ եկամուտների, վերցրած կամ վճարած պարտքերի և այլնի մասին է»,-ընդգծեց նա: Խոսելով իշխանության հայտարարած տնտեսական «ձեռքբերումների» մասին ու պատասխանելով հարցին, թե, ի վերջո, 14 տոկոս աճի արդյունքում տնտեսության որակի փոփոխություն ունեցա՞նք, Ա. Գրիգորյանը մի քանի դիտարկում արեց: «Մեր տնտեսությունը հիմա գտնվում է տաքացած, եթե չասեմ՝ շիկացած փուլում։ Գործընթացները, որոնք կապված չեն տնտեսական հիմնավորումների և հաշվարկների հետ, ինչպես եկել, այնպես էլ կարող են գնալ։ Ավելի պարզ ասեմ. եթե արտահանման ծավալներն աճել են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով, և եթե հայ տնտեսվարողները պարզապես զբաղեցրել են ուկրաինական շուկայի տեղը, ապա չկա երաշխիք, որ այդ էֆեկտը միշտ կլինի։ Կամ եթե ռուսական ընկերություններն իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մատակարումները կատարում են հայկական գործընկերների ներմուծումների կամ ՀՀ-ում ստեղծված նոր ընկերությունների միջոցով, և դրանով իսկ ավելանում է ներմուծման չափը, ապա դա ի՞նչ կապ ունի այս իշխանությունների հետ։ Տնտեսվարողներն իրենք իրենց շնորհքի, գործընկերային հմտությունների շնորհիվ նոր շուկաներ են գտնում, ի՞նչ կապ ունի այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ տնտեսական բլոկի ներկայացուցիչները հիմա իրար հերթ չտալով պետք է գնային Վրաստան և ՌԴ՝ հասկանալու՝ ինչու՞ են կանգնած հայկական բեռները։ «Սա է իրենց խնդիրը՝ գնալ և մեկ օր քնել բեռնատարի վարորդների կողքին։ Ո՞վ պիտի զբաղվի այս մարդկանց հարցերով: Եվ, անդրադառնալով ձեր հարցին, նշեմ, որ եթե ունենք 14 տոկոս տնտեսկան աճ և չունենք ներառական տնտեսական համակարգ, ապա նման որակի փոփոխություն լինել չի կարող։ Աղքատության մակարդակն աճելու է, մարդկանց եկամուտների աճը անհամարժեք է գնաճին։ Ինչ ուզում են, թող ասեն. մարդիկ ապրում են և բոլորից լավ գիտեն, թե ինչպես են ապրում ու թե ինչպես կարող էին ապրել»,-հավելեց նա: Իսկ թե որքանով գնահատվեցին նույն՝ արտաքին գործոններից բխող ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև ռիսկերը, թե ինչ կլինի, երբ այդ արտաքին գործոնները չլինեն, Ա. Գրիգորյանը նկատեց. «Ինչպես արդեն նշեցի, երբ տնտեսությունը շիկանում է, ցուցանիշներն սկսում են արագ աճել, ապա մի քանի հնարավորությունից թեկուզ մեկի չլինելը սրընթաց անկում է գրանցելու։ Ավելի պարզ ասած՝ եթե մեր ցուցանիշները վերաբերում են ներմուծմանը, արտահանմանը, զբոսաշրջիկների, դրամական միջոցների ներհոսքին և այլ գործոններին, ապա սրանցից մեկի նվազումը բացասական հետևանքների է բերելու»։ Իսկ թե ի՞նչ խնդրի առաջ ենք սոցիալական ուղղության մեջ՝ հաշվի առնելով աղքատության մակարդակը, շարունակական գնաճը, նաև կենսաթոշակների չնչին վերանայումներն ու խոստումները, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Նվազ, բայց պարբերաբար ավելացումները թուլացնում են մարդկանց մեջ ընդվզելու ցանկությունը, իսկ այդ ավելացումների՝ գնաճին ոչ համարժեք դարձնելը նշանակում է պահել աղքատ, որպեսզի հեշտ կառավարվեն։ Կարծում եմ՝ մեր հասարակության հոգեկերտվածքն են ուսումնասիրում կամ գործում են դրան համարժեք։ Այս մարդիկ եկել են իշխանության, որ լավ ապրեն և ամեն ինչ անեն, որ այդ գործընթացը երկար տևի։ 2023 թվականին սպասվում է հարկերի բարձրացում, կավելանա ակցիզային հարկը՝ օղու ակցիզային հարկը մեկ լիտրի համար 2640 դրամից կավելանա և կդառնա 3430 դրամ, ծխախոտի 1000 հատինը՝ 12730 դրամից՝ 14640, իսկ այլ խմիչքների, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ու էլի շատ սպառվող ապրանքների հարկը կավելացվի 3 տոկոսով։ Ընդ որում, սրան կավելանա ավելացված արժեքի հարկը, առկա գնաճի տեմպը, ու ամեն ինչ պարզ է։ Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, իսկ քարոզչությունը կմնա։ Եվ վերջում՝ մեր երկրի թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրները մեկ լուծում ունեն. այդ լուծումը քաղաքական փոփոխություններն են»,-եզրափակեց Ա. Գրիգորյանը»:11:4703.12.22
-
ԻրավականԷրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել ՔԿՀ-ում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։ Երեկ մի նորություն էլ իմացանք այս գործից։ Էրիկ Ալեքսանյանի կոլեգան, որի հետ նա աշխատում է նույն գրասենյակում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, ցանկացել է ներգավվել որպես պաշտպան, սակայն քննիչը մերժել է։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ղարագյոզյանը չի մանրամասնում․ «Ասում են, որ խոչընդոտող հանգամանք կա, ու ինձ չեն կարող ներգրավել։ Իսկ ես բողոքարկել եմ որոշումը, քանի որ համարում եմ, որ դա պաշտպանական իրավունքի խախտում է։ Օրենսդրությունը նրանց նման հնարավորություն չի ընձեռում։ Ցանկացած պատճառաբանություն չի կարող օրինաչափ դիտվել, օրենքն այդ մասով հստակ է՝ ասում է, որ եթե կա դիմում՝ ներգրավման, պետք է ներգրավվես։ Եթե հետագայում լինեն հանգամանքներ, որոնք վարույթից հեռացնելու հիմք են հանդիսանում, նոր կարող են հեռացնել ինձ, բայց ոչ թե մերժեն ներգրավումը»։ Ալեքսանյանի մեղադրանքը նա խայտառակություն է համարում․ «Գործ չկա։ Սա զգոնության ազդակ էր բոլոր փաստաբաններին, որ զգույշ լինեն, որ եթե Էրիկի հետեւից գալիս են, ձեր հետեւից կգան ու կգան»։ Փաստորեն, Էրիկ Ալեքսանյանին մեղադրում են այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել դատավորին։ Վերջինս էլ այդ միջնորդության հիման վրա կայացրել է «ակնհայտ անարդար դատական ակտ»։ Լիազորությունները չարաշահելուն օժանդակությունն ի՞նչ ձեւով է դրսեւորվել։ «Ասել են հետեւյալը՝ որ դատավորը ցանկացել է Ֆազին ազատել կալանքից, գրավ կիրառել, այսինքն՝ կայացնել անարդար դատական ակտ, բայց չի կարողացել, որովհետեւ այդ գործով իրեն մակագրված չի եղել որեւէ փաստաթուղթ։ Է․ Ալեքսանյանը ներկայացրել է միջնորդություն, որով վերացվել է խոչընդոտը, այսինքն՝ ստեղծել է նախապայման, որ դատարանը կարողանա այդ որոշումը կայացնել։ Էրիկ Ալեքսանյանի դերակատարումը դատավորին միջնորդություն ներկայացնելն է։ Եթե դատավորն ակնհայտ անարդարացի ակտ է կայացրել, Ալեքսանյանը դրա հետ ի՞նչ կապ ունի»,- ասում է պաշտպան Զորայր Հարությունյանը։ Գուցե կա ապացույց, որ նախապես դատավորն ու փաստաբանը պայմանավորվե՞լ են՝ միջնորդություն ներկայացնելու։ Փաստաբանը պատասխանեց․ «Խոսակցություններ կան, որոնք միանշանակ չեն, բայց եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-որ մի ձեւով ապացուցվի, որ դատավորը փաստաբանին դիմել է, որ միջնորդի, անգամ այս պարագայում հանցակազմի մասին խոսելն աբսուրդ է։ Միջնորդություն ներկայացնելը փաստաբանի ուղիղ պարտավորությունն է, նրան ասել են, թե չեն ասել, որ դա անի, այդ գործողությունը նա, միեւնույն է, պետք է կատարի։ Եթե չկատարի, այդ ժամանակ նոր պետք է համապատասխան հետեւանքներ կամ վարույթ հարուցվի պարտականությունների ոչ պատշաճ կատարման տեսանկյունից»։ Ալեքսանյանի մեղադրանքն աբսուրդ է համարում նաեւ ՀՀ փաստաբանների պալատը, որը կալանքից 3 օր անց հայտարարեց, որ քրեական հետապնդումն իրականացվում է նրա մասնագիտական գործունեության շրջանակներում կատարած օրինական գործողությունների համար»։11:4003.12.22
-
ՔաղաքականԿառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին: Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է: Խոսքն այն մասին է, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»: Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ընդունված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ: Փաստորեն, այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը»:11:3203.12.22
-
ԱշխարհԿինը պատասխանել է՝ նետելով աթոռը, ինչի արդյունքում նրան հարվածել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿինը պատասխանել է՝ նետելով աթոռը, ինչի արդյունքում նրան հարվածել են11:2503.12.22
-
ՀասարակականԵթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչՇիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով նախաքննության ընթացքում տուժող կողմը թերացում դեռեւս չի նկատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը: «Այսպես ասած, աչքներս չորս արած հետեւելու ենք, որտեղ թերություն տեսանք, բարձրաձայնելու եմ, բայց այս պահին ինչ-որ դժգոհություն չկա: Նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացություններից հետո արդեն շատ բան պարզ կլինի: Այդ դեպքում հնարավոր կլինի արդեն միջնորդություններ ներկայացնել: Գործից շատ հանգամանքներ, ի տարբերություն պաշտպանական կողմի, իրենց ողջ ծավալով մեզ հասանելի չեն, այդ պատճառով այժմ գնահատականներ տալուց պետք է զերծ մնամ»,- նշեց Գալիկյանը: Նշանակված փորձաքննություններից մեկն էլ դատահոգեբուժական է՝ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի նկատմամբ: Գալիկյանը, սակայն, ընդգծում է, անգամ եթե եզրակացությամբ ապացուցվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատասխանատվությունից չի ազատվի: «Նման դեպքերում նշանակվում է հարկադիր բուժում, անձին մեկուսացնում են եւ նա օրինակ կարող է 20 տարի անցկացնել այդ հարկադիր բուժման մեջ: Եթե անձի նկատմամբ անմեղսունակությունը պարզելու փորձագիտական հետազոտություն է նշանակվում, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը մեղսունակ չէ: Նմանատիպ գործերում հիմնականում միշտ էլ փորձաքննություն նշանակվում է: Դեռ պետք է ապացուցել, որ Վրույր Բարսեղյանն արարքը գործելու պահին եղել է անմեղսունակ»,- ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:11:1903.12.22
-
ՔաղաքականՓաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բանկային ոլորտի մասնագետներն անցած շաբաթ խորհրդարանում դեմ են արտահայտվել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման՝ իշխանության առաջարկած մոդելին, սակայն Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը դրած մեկ մաշիկի մեջ, պնդում է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների», որպեսզի քաղաքացիներին ավելորդ անհարմարություններ չպատճառվեն։ Հիշեցնենք, որ փորձագետներն առաջարկում են, որ հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացին հիմնավորի՝ ապացուցի իր ունեցվածքը, հակառակ դեպքում գործընթացը դառնում է անիմաստ, քանի որ վաղը պետությունը չի կարող իքս պաշտոնյային, գործարարին կամ քաղաքական գործչին ասել, որ ապօրինի է հարստացել, եթե չունի նախնական պատկերը։ Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր հայտարարագրումը կիրականացնեն ոչ թե մասնագիտական համայնքի թելադրանքով, այլ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում»:11:1703.12.22
-
ՔաղաքականԻնչին ձեռք են տալիս, փլուզվում է․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։ Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։ Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։ Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։ Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել»:11:1003.12.22
-
ՔաղաքականՏիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է: Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը եւս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ: Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում: Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու եւ թերեւս կանդրադառնա նաեւ այդ հանգամանքին»:11:0203.12.22
-
ՀասարակականԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/03/1227878/10:5703.12.22
-
ՀասարակականՏարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, բան ու գործը թողած, հետեւում է գործադրի շենքի անվտանգության համար տեղադրված տեսախցիկների աշխատանքին։ Հետեւելը՝ դեռ ոչինչ, իրեն իրավունք է վերապահում տեսախցիկների արձանագրածները հրապարակել։ Երեկվանից իշխանամերձ լրատվամիջոցներն ու պաշտոնյաները (որոնց մեջ, ի դեպ, իրավաբաններ կան), մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են մոնտաժված մի տեսանյութ, որտեղ լրագրող-օպերատորը ցուցադրում է պատի մեջ մտցված հեղույսը։ Կադրը տեսախցիկով ֆիքսում է հեղույսը հանել-դնելը, ինչին էլ հենց հղում են անում իշխանության ներկայացուցիչներն ու արդարանում, թե օպերատորն է ծակ բացել ու հեղույսը պատի մեջ մտցրել։ Եթե անգամ ենթադրենք, որ ընդդիմադիր լրատվամիջոց ներկայացնող օպերատորը, գայլիկոն ձեռքն արած, պատը ծակել ու հեղույսն այդ անցի մեջ է տեղադրել, ապա պատմամշակութային արժեք համարվող շենքի վրա մի քանի հազար անցքերի հեղինակներն ովքե՞ր են․ նորից լրագրողնե՞րը, թե՞, ամեն դեպքում, «նախկինները»։ Իհարկե, պարզից էլ պարզ է, որ իշխանության ներկայացուցիչներն այժմ արդարանալու ու մեղքն իրենց վրայից գցելու խնդիր են փորձում լուծել, բայց նախ պետք է սկսել այն հարցից, թե ինչ ճանապարհով է տեսանյութը Տարոն Չախոյանին հասել, ապա պարզել՝ ով է նրան իրավունք տվել հրապարակելու այն։ Որքանով տեղյակ ենք, նա ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ մեկ այլ ուժային կառույցի աշխատակից չէ, հետեւաբար ինչո՞ւ է իր լիազորությունները գերազանցող գործողություն կատարել»:10:5503.12.22
-
ԱրցախՄառախուղ, ցածր տեսանելիություն. Ճանապարհների վիճակն՝ ԱրցախումԱրցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։10:5303.12.22
-
ԻրավականԱնակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական վերջին նիստը ուշագրավ զարգացումներ ստացավ: Նախ՝ նշենք, որ գործով առանցքային վկա Թոռնիկ Ալիյանը նիստին չէր ներկայացել, ու դատավորի կողմից որոշում կայացվեց հաջորդ նիստին նրան բերման ենթարկել։ Ինչ վերաբերում է վկաներից Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Արմեն Սողոմոնյանին, ապա, բացի վերջինիս հարցաքննության ժամանակ եղած որոշ ակնհայտ հակասություններից, Սողոմոնյանը նաև նշեց, որ Թոռնիկ Ալիյանը գնացել էր հանդիպման՝ հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ: Հարցին՝ եթե իրոք այդպես է, ինչո՞ւ է թույլ տվել, որ գումարային քննարկումներ ծավալվեն, նա պատասխանեց, որ Ալիյանն իրենց ասել է, թե հետաքրքրությունից դրդված է եղել։ Այս ամենի մեջ հետաքրքիր է, որ, ինչպես ցույց են տալիս ձայնագրությունները, Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վերը նշված վկան էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը առաջ է բերել դատախազության դժգոհությունը, որ գործը չափազանց թերի է քննվել և դատարանում այն ոչ միայն փլուզվում է, այլև կարող է շրջադարձային ընթացք ունենալ: Ըստ այդմ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, շուտով Թոռնիկ Ալիյանը վկայից կարող է ստանալ մեղադրյալի կարգավիճակ, քանի որ հենց նա է նյութական շահագրգռության հարց բարձրացրել»:10:4703.12.22
-
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կալանավայրից հիվանդանոց տեղափոխված անձը դիմել է փախուստիԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։ Տեղում են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները։ Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։10:4403.12.22