Լրահոս
2022-09-06
-
ՍպորտԱրոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրումՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:10:1806.09.22
-
ՀասարակականՀրդեհ՝ Ագարակ գյուղի տներից մեկի տանիքումՍեպտեմբերի 6-ին, ժամը 06:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։10:0906.09.22
-
ԱշխարհՔուջուջի «ժամանակ չկա». աշխարհի ամենաարագավազ հավերըՌեպորտաժ՝ վազքի մրցույթի պատրաստվող ընտանի թռչունների մասին:10:0006.09.22
-
ՀասարակականԻջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել էՍեպտեմբերի 6-ին, ժամը 08:00-ին Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:09:5306.09.22
-
ՔաղաքականՊայքար ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար«Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, և նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։09:5006.09.22
-
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և 5 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:09:4006.09.22
-
ՔաղաքականՍիմիդյանը հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում. նա ուժայինների ուշադրության կենտրոնում է««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների և սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված:09:3006.09.22
-
ՏնտեսականՑորենով բեռնված ևս 12 նավ է լքել Ուկրաինայի նավահանգիստներըՀացահատիկով բեռնված ևս 12 նավ է լքել Ուկրաինայի նավահանգիստները։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Սա նավերի ամենամեծ քարավանն է «Հացահատիկի նախաձեռնության» մեկնարկից ի վեր: Թուրքական պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հացահատիկի առաքումը Ուկրաինայի նավահանգիստներ շարունակվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնի հսկողության ներքո։ Օդեսայի, Յուժնիի և Չեռնոմորսկի նավահանգիստները լքող նավերը բեռնված են ավելի քան 280 հազար տոննա արտադրանքով։ Նրանք բեռներ կհասցնեն ութ երկիր։ Հաղորդվում է, որ Ստամբուլի Համատեղ կոորդինացիոն կենտրոնը թույլ է տվել Ուկրաինայի նավահանգիստներից պարենով բեռնված երեք նավերի մեկնել, որոնք նավահանգիստներից կսկսեն շարժվել սեպտեմբերի 5-ից։00:0006.09.22
2022-09-05
-
«Չէինք պատկերացնում՝ սենց ափաշքյարա կխաբեն». Հաղթանակի բնակիչները չեն կարողանում հող սեփականաշնորհելՀաղթանակ թաղամասի բնակիչներն այսօր ցույց են արել քաղաքապետարանի մոտ: Պահանջում են, որ խորհրդային միության փլուզումից հետո իրենց հատկացված հողատարածքները սեփականաշնորհվեն: Իրավիճակը մի պահ լարվել է, երբ քաղաքապետարանից արհամարհված զգալով՝ ցուցարարները փակել են փողոցը:23:4505.09.22
-
ՀասարակականՀայտնի է Մեծամոր-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհի և տուժածների ինքնությունըՍեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների բեռնատարները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ի. Մ․-ն մահացել է, իսկ Ա. Ա․-ի և Ռ. Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:23:3505.09.22
-
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն՝ մարզերումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3379 խախտում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 120-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։23:2505.09.22
-
ՀասարակականՀրազդանում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիմացի դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։23:1505.09.22
-
ՀասարակականՕձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթԼոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։21-ին, մարվել՝ 16։56-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։23:0505.09.22
-
ԱշխարհՃապոնիայում մահացել է 3-ամյա մի աղջիկ, որին մոռացել էին մանկապարտեզի ավտոբուսումՃապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում 3-ամյա աղջիկը ջերմային հարվածից մահացել է այն բանից հետո, երբ նրան մոռացել են ավտոբուսում, հայտնել է Կիոդո գործակալությունը: Երկուշաբթի առավոտյան փոքրիկ Թինա Կավամոտոն ավտոբուսով մեկնել է մանկապարտեզ։ Սակայն դաստիարակներից ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, որ նա դուրս չի եկել տրանսպորտից և չի միացել խմբին։ Հետագայում նրա բացակայությունը նույնպես ոչ ոք չի նկատել։ Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել են միայն մոտ 14:00-ին, երբ մնացած երեխաներին բերել են ավտոբուս տուն տանելու համար: Թինային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ շուտով մահ են արձանագրել։ Ավտոբուսում, բացի աղջկանից, եղել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու մեծահասակ։ Նախնական վարկածով ՝ երեխան մահացել է ջերմային հարվածից, քանի որ փողոցում ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը ։22:5505.09.22
-
ԻրավականՈստիկանությունը մանրամասներ է հայտնել Արզականի բնակչի կողմից կատարված սպանություններիցՕգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: «52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 46-ամյա համագյուղացին մտել էր իրենց ննջասենյակ և իրեն ծեծի ենթարկել ու դանակով խփել իր արմունկին, այնուհետև նույն դանակով մի քանի հարված էր հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Արզական գյուղի 46-ամյա բնակչին հայտնաբերելու նպատակով ոստիկանները գնացել էին նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում հայտնաբերել էին նրա 35-ամյա կնոջ դիակը՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում: Սկսվեցին ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց. ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում մարդ են սպանել և դիմել փախուստի: Ժամը 09.08-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաջորդ հաղորդումը ստացվեց. ոստիկանություն էր զանգել բաց բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը և հայտնել, որ ընկերության՝ Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի արտադրական տարածքում աշխատակցին դանակահարել են և, ըստ ականատեսների, դանակահարողը Արզական գյուղում կնոջը սպանած Զորիկ Մելքոնյանն է, որը նախկինում այդ հիմնարկում էր աշխատել: Այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. հիվանդանոց էին տեղափոխվել 34-ամյա տղամարդու դիակ և կտրած-ծակած վնասվածքներով 29-ամյա երիտասարդ: Ժամեր անց՝ արդեն օգոստոսի 31-ի ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բենզալցակայանի աշխատակցից: Նա հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս գիշերը, ժամը 04.00-ից 04.30-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանը դանակի սպառնալիքով սննդամթերք և ծխախոտ էր պահանջել, որոնք ստանալով՝ հեռացել էր: Ժամը 07.00-ից ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում նա կրկին գնացել էր նույն բենզալցակայան ու այս անգամ պահանջել փող, անվադող, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել էր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել: Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:22:4505.09.22
-
ՀասարակականԶովք գյուղի մոտ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 15:32-ին ահազանգ է ստացել, որ Զովք գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել` 18:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:22:3505.09.22
-
Քաղաքական«Կարգին Հայկոն» վերադառնում է «հին փեշակին». Մարությանը, Մարուքյանը և քաղաքական հետնամուտքը«Լուսավորցիներին» վրդովեցրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քաղաքական հայտարարությունները Էդմոն Մարուքյանի մասին, որը նա արել է կատակերգուի կարիերան վերսկսելու մասին տեսանյութում: Նրա հետքաղաքական առաջին մոնոներկայացումը կոչվելու է «Քաղաքապետը»: Երևանցիների կարծիքով՝ Մարությանը ճիշտ որոշում է կայացրել:22:2505.09.22
-
ՏարածաշրջանԱԹՍ-ներ՝ ատոմակայանի ուղղությամբ. ՄԱԳԱՏԷ-ն հեռանում է Զապորոժիեից, Ֆրանսիան խրախուսում է ԹուրքիայինՄԱԳԱՏԷ-ի երկու մասնագետ մշտական կմնա Զապորոժիեյի ատոմակայանում: 14 հոգանոց խմբի մեծ մասն արդեն լքել է Ալեքսանդրովի շրջանը: Հայտնի չէ՝ դրանից առաջ, թե հետո է ուկրաինական զինուժը հրետակոծել ատոմակայանից 5 կիլոմետր հեռու գտնվող Վասիլևկա բնակավայրը, որտեղ այդ պահին ռուս լրագրողներ են եղել: Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի անվտանգության պահպանման համար Անկարայի պատրաստակամությունը ողջունել է Փարիզը: Այսօր Ֆրանսիայի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա:22:1505.09.22
-
ՀասարակականԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel-ները. կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00–ի սահմաններում Վանաձոր-Մարգարա-Տաշիր ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/05/1221506/22:0505.09.22
-
Արցախ«Գիտենք, որ Ալիևը զակազը տվել ա». Արցախի պահեստազորի սպաները վրդովված ենԱրցախի պահեստազորի սպաների միությունը Պաշտպանական բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորումից վրդովված է, կոչ են անում վերանայել նրա խափանման միջոցը, իսկ գործը տեղափոխել Ստեփանակերտ: Գեներալներին առաջադրված մեղադրանքները պահեստազորայինները ծիծաղելի են համարոմ, որովհետև, նրանց կարծիքով, Փաշինյանի թիմը քավության նոխազներ է փնտրում:21:5505.09.22