Լրահոս
2022-08-29
-
ՄիջազգայինԻրաքում պարետային ժամ է հայտարարվելԻրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը: «Այսօր ժամը 19:00-ից (Բաղդադի ժամանակով) մինչև հաջորդ ծանուցում Իրաքի բոլոր նահանգներում տեղաշարժի ամբողջական արգելք է հայտարարվել»,- նշված է անվտանգության ուժերի հրամանում: Ավելի վաղ, Իրաքի իշխանությունները հայտարարել էին պարետային ժամ սահմանելու մասին միայն Բաղդադում, սակայն շիա առաջնորդ Մուքտադա Աս Սադրի կողմնակիցները, որոնք մտել էին Բաղդադի պահպանվող «կանաչ գոտում» գտնվող հանրապետական պալատ, անտեսել էին իշխանությունների կարգադրությունը:21:3029.08.22
-
ՄիջազգայինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը կգնահատի Զապորոժիեի ԱԷԿ-ի օբյեկտներին հասցված վնասըԱտոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո մտադիր է գնահատել օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, որոշել պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ: «Միաժամանակ, առաքելությունը երաշխիքային ապահովման հրատապ միջոցներ կձեռնարկի, որպեսզի ստուգի, որ միջուկային նյութն օգտագործվում է միայն խաղաղ նպատակներով», - ասված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ:21:2029.08.22
-
ՔաղաքականՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար․ հայտարարություն«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբը հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով մեր առջև կանգնած մահացու մարտահրավերները՝ բյուջե 24 մլն ՀՀ դրամ վճարելու դիմաց զինծառայությունից վաղաժամկետ արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար, քանզի այն զրոյացնելու է հասարակության առանց այն էլ նվազ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ վիճակն, օրինականացնելով և արմատավորելով «փողով բանակից ազատվելու» մոտեցումը։ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրում ոչ միայն բացառվում են բանակի հիմքերը խարխլող ցանկացած մոտեցում, այլ ճիշտ հակառակն՝ արմատավորվում է բանակի և հասարակության ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առողջացումը նաև Երկրի ամբողջական ռազմականացման միջոցով, այդ թվում՝ կանանց զինվորական ծառայության քայլ առ քայլ ներգրավմամբ։ Հայոց Երկրում ոչ միայն բացառվելու է գումարի դիմաց բանակից ազատվելն, այլ նաև ձևավորվելու է առողջ ռազմականացված մթնոլորտ (այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով), որտեղ բանակից խուսափելը լինելու է անպատվաբեր և հետապնդվելու է օրենքի ողջ խստությամբ»։21:2029.08.22
-
ԻրավականՊարեկներն օգոստոսի 22-ից 29-ը Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2540 խախտումԵրևանում օգոստոսի 22-ից 29-ն իրականացրած ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1294 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 176 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 11-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 216-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 438-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 53 անձի։ Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1246 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 149 անձ։ 17 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 113-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 534-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ։21:1029.08.22
-
ԱրցախՕգոստոսի 30-ից ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով. Արցախի ՆԳՆԱրցախի ներքին գործերի նախարարությունը իրազեկում է, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ «Մինչ այդ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:21:0429.08.22
-
ԱռողջապահականԶոլինգեր-Էլիսոնի համախտանիշ․ հիվանդությունը դրսևորվում է 30-60 տարեկանումԶոլինգեր-Էլիսոնի համախտանիշը ախտանիշային համալիր է, որը բնութագրվում է տասներկումատնյա աղիքի և ստամոքսի պեպտիկ խոցերի տեսքով, որոնք չեն ենթարկվում ստանդարտ հակախոցային թերապիայի: Առաջացման պատճառները. Գաստրին արտադրող ուռուցքը (գաստրինոմա), որպես կանոն, տեղայնացված է ենթաստամոքսային գեղձում (դեպքերի 85%)։ 15% դեպքերում ուռուցքը հայտնաբերվում է ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում։ Բնութագրվում է գաստրինի (ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի G-բջիջների կողմից արտադրվող հորմոն) ավելացմամբ, որն ակտիվացնում է ստամոքսի կողմից մեծ քանակությամբ աղաթթվի արտազատումը։ Առավել հաճախ այս հիվանդության սկզբնական դրսևորումները տեղի են ունենում 30-60 տարեկանում։ Հիվանդության մասին կարելի է կասկածել, եթե ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները. Գիշերային ցավեր որովայնի վերին հատվածում՝ ինչպես տասներկումատնյա աղիքի և ստամոքսի խոցերի դեպքում, սակայն, ի տարբերություն նրանց, շատ համառ են, ավելի ինտենսիվ և չեն արձագանքում ստանդարտ հակախոցային թերապիային: Այրոց և փորկապություն․ Շատ հիվանդներ ունենում են էզոֆագիտ՝ երբեմն կերակրափողի նեղացման ձևավորմամբ: Հնարավոր է քաշի զգալի կորուստ։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր, որոնք ենթակա չեն բուժման՝ նույնիսկ երկարատև բարդ թերապիայի դեպքում: Այս նշաններից մեկը կամ մի քանիսը հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։ Մասնագետը կգնահատի իրավիճակը և կնշանակի լրացուցիչ հետազոտություն։ Ախտորոշում. Էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերվում է խոցը, որը չի տարբերվում սովորական տասներկումատնյա աղիքի խոցից և ստամոքսի խոցից։ Լաբորատոր ախտորոշումը ենթադրում է արյան շիճուկում գաստրինի մակարդակի ուսումնասիրություն: Ստամոքսահյութի թթվայնության ուսումնասիրություն՝ օգտագործելով ստամոքսի pH-մետրիան: Իսկ ուռուցքի տեղայնացման նույնականացումը կատարվում է համակարգչային տոմոգրաֆիայի և էնդոսոնոգրաֆիայի միջոցով: Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի խնդրի լուծումն իրականացվում է գաստրոէնտերոլոգների, էնդոկրինոլոգների և վիրաբույժների համատեղ ջանքերով։ Ժամանակին այցը բժշկին, կօգնի ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և ընտրել բուժման հստակ մարտավարություն։21:0029.08.22
-
ԱռողջապահականԳլաուկոմա․ հիվանդության ուշ հայտնաբերումը կարող է հանգեցնել կուրությանԳլաուկոման աչքի ամենածանր հիվանդություններից է, որը բնութագրվում է արագ առաջընթացով և հանգեցնում անդառնալի կուրության։ Գլաուկոման ներառում տեսողության օրգանի տարբեր վնասվածքների մի խումբ, որոնցում նկատվում է ներակնային ճնշման մշտական կամ պարբերական աճ, տեսողության սրության նվազում և նյարդային ատրոֆիա։ Պաթոլոգիական գործընթացը սկսվում է ծայրամասային տեսողության վատթարացմամբ: Հիվանդության հետագա աճի և բուժման բացակայության դեպքում օպտիկական նյարդը մահանում է, ինչը հանգեցնում է տեսողության կտրուկ նվազման կամ ամբողջական կորստի: Շատ հաճախ գլաուկոմայի ախտորոշումն իրականացվում է արդեն տեսողության զգալի վատթարացմամբ կամ դրա կորստից հետո։ Դա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը, որպես կանոն, չի արտահայտվում վաղ փուլերում։ Ներակնային ճնշումը գլաուկոմայի վտանգի տակ գտնվող հիվանդների առողջության գնահատման հիմնական ասպեկտն է: Ճնշման բարձրացումը բացասաբար է անդրադառնում տեսողական նյարդի վրա, նրա արյան մատակարարումը վատանում է, որոշ ժամանակ անց նյարդը մահանում է։ Սկզբում պաթոլոգիական փոփոխություններն արտացոլվում են կողային տեսողության մեջ, որը սկսում է կտրուկ նվազել։ Ժամանակի ընթացքում տեսողության սրությունը վատանում է և զարգանում անդառնալի կուրություն։ Միայն հիվանդության վաղ ախտորոշումն է թույլ տալիս արդյունավետ բուժել և կանխել կուրությունը: Ամենից հաճախ գլաուկոման ախտորոշվում է հետևյալ անբարենպաստ գործոնների առկայության դեպքում՝ ծերություն (70-ից հետո), հեռատեսություն, ցածր արյան ճնշում, շաքարային դիաբետ, հորմոնալ և նյարդային համակարգերի դիսֆունկցիան, սրտանոթային համակարգի հիվանդություններ, վիրահատություն և նախկինում բորբոքային պրոցեսներ, հարազատների մոտ գլաուկոմայի առկայություն, հորմոնալ դեղամիջոցների երկարատև օգտագործում։ Տեսողության օրգանի վնասվածքը կարող է դրսևորվել մեկ կամ մի քանի ախտանիշներով՝ ախտահարված աչքի տարածքում ցավի և ծանրության կրկնվող զգացում, տեսադաշտի նվազում, մառախուղ աչքերի առաջ, գունավոր բծեր և շրջանակներ, երբ նայում եք պայծառ լույսի աղբյուրին, տեսողության նվազում մթնշաղին, աչքի խոնավություն։ Պաթոլոգիական պրոցեսների վաղ հայտնաբերման համար հատուկ սարքերի օգնությամբ հետազոտվում է օպտիկական նյարդի գլուխը, տեսողական դաշտը՝ կենտրոնական և ծայրամասային տեսողության թերությունները հայտնաբերելու համար։ Մինչ օրս հնարավոր չէ լիովին ազատվել գլաուկոմայից, սակայն ճիշտ և ժամանակին բուժմամբ հնարավոր է դանդաղեցնել հիվանդության առաջընթացը։ Թերապիայի մեթոդի ընտրությունը ուղղակիորեն կախված է պաթոլոգիական փոփոխությունների ծանրությունից, առկա ախտանիշներից, գլաուկոմայի ձևից և բաղկացած է դեղերի, վիրահատության կամ լազերային թերապիայի օգտագործումից: Բուժման հիմնական նպատակն է նվազեցնել ներակնային ճնշումը, նորմալացնել օպտիկական նյարդի արյան մատակարարումը, բարելավել ակնագնդի հյուսվածքային կառուցվածքներում նյութափոխանակության գործընթացները: Գլաուկոմայի սուր ձևի դեպքում շտապ միջոցներ են ձեռնարկվում ներակնային ճնշումը նվազեցնելու համար: Հետագայում հեղուկի արտահոսքը նորմալացնելու համար կատարվում է ուղղիչ իրիդէկտոմիա (ծիածանաթաղանթի մասնակի հեռացում)։ Շատ կարևոր է հիվանդության բուժումը սկսել վաղ փուլերում, երբ տեսողական ապարատի կառուցվածքներում տեղի ունեցող պաթոլոգիական փոփոխությունները կարող են շտկվել և առավել դրական արդյունքների հասնել։20:5029.08.22
-
ՏարածաշրջանԱդրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: Զորավարժությունները անց են կացվելու սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում։ Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին, որոնց կմասնակցեն Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ալժիրը և այլ պետություններ, կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ:20:4029.08.22
-
ՏարածաշրջանՌուսաստանում միգրանտների համար կսկսեն ադապտացիոն կենտրոններ ստեղծելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել Է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել Է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար: «Եթե թույլ տաք, ապա մենք գործընկերների հետ կսկսեինք այդ աշխատանքը, կարող Է պատահել, մի քանի պիլոտային տարածաշրջաններում»,-ասել Է Բարինովը: Նրա խոսքով՝ այդպիսի կենտրոններում մարդիկ կկարողանան իմանալ Ռուսաստանի ավանդույթների, սովորույթների, մշակույթի մասին, ստանալ իրավական եւ հոգեբանական աջակցություն: «Եկեք: Մարդիկ պետք Է հասկանան. եթե նրանք ժամանում են Ռուսաստան, պետք Է հարգեն մեր սովորույթները, մեր ավանդույթները, իմանան եւ պահպանեն ռուսական օրենքները»,-պատասխանել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:20:3029.08.22
-
ՀայաստանՀայլուր 20:30 Հայաստանն ու Ադրբեջանը զորավարժությունների են Ռուսաստանում. «Վոստոկ-2022»20:3029.08.22
-
ՔաղաքականՄի խոսքով մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից, ինձնից ու քեզնից․ Արթուր ՂազինյանԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև մենք չգիտակցենք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխվելու և ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու: Նշեմ դրանցից մեկը: Իմ խորին համոզմամբ, անհատական մակարդակում մենք աշխարհի ամենաանմեղ, արդար ու ազնիվ ժողովուրդն ենք, անհատապես ոչ մի բանում մեղավոր չենք: Կատարենք մի փոքր վարժություն. մեր շրջապատում քանի՞ մարդ գիտենք, որ պատրաստ է ընդունել իր սխալը, իրեն մեղավոր ճանաչել ինչ որ հարցում և ստանձնել մեղքի իր բաժնի պատասխանատվությունը: Օրինակ, ՀՀ քրեակատարողական մարմիններում կան հազարավոր դատապարտյալներ: Ինչ ե՞ք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է իրեն մեղավոր ճանաչում կատարած հանցանքի համար: Ասեմ, 2-ից 4%-ը, ոչ ավել, այնտեղ բոլորն անմեղ են, ինչպես և մնացած բոլոր համակարգերում ու հարաբերություններում: Մենք մի ժողովուրդ ենք, որ պատրաստ ենք մեղադրել բոլորին ու ամեն ինչ. Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, լավ ապրող հարևանին, հաջողակ գործարարին, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները: Մի խոսքվ մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից, ինձից ու քեզնից: Սա հստակ ախտորոշում է, որի դեղատոմսը մեկն է. գտնել համարձակություն նայել հայելու մեջ, գտնել սեփական սխալն ու մեղքը սեփական անհաջողությունների ու ձախողումների մեջ, ընդունել այն ու աշխատել այլևս երբեք չկրկնել նույն սխալները, ստանձնել պարտավորություն աշխատել այդ սխալներն ուղղելու և դրանց հետևանքները վերացնելու համար: Կարճ ասած, մինչև ինչ-որ մեկին մեղադրելը պետք է հասկանալ, իսկ դու ամեն ինչ ճիշտ ե՞ս արել, հարգել ու պաշտպանել ե՞ս օրենքները, բարեխիղճ կերպով կատարել ե՞ս քո սոցիալական առաքելությունը, ազնիվ ե՞ս եղել պետության նկատմամբ, հավատիմ ե՞ս եղել քո ընկերներին, բարեկամներին ու հարևաններին: Եթե ազնվորեն պատասխանես այս հարցերին ու գտնես, որ այո, ապա իրավունք կունենաս մեղադրել բոլորին ու ամեն ինչ: Իսկ եթե ոչ, ապա փոփոխությունը սկսիր քեզնից. վերաիմաստավորիր անցյալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին . . .»։20:2829.08.22
-
ՔաղաքականՀուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի բնակիչների կարծիքը․ ՀԿ-ներԱրցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից մեր բնակության վայրերի օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետության այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական վարձկանների կիրառմամբ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում մենք՝ Արցախի Հանրապետության բնակիչներս (նաև նախկին ԼՂԻՄ-ի բնակիչներս) կորցրեցինք մեր տները, ունեցվածքը, պատմական և հոգեւոր արժեքները, և մեր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունը։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակիչների կարծիքը, այն է՝ մեր օրինական ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվել է մեր կողմից 1988 թվականին և հաստատվել այդ իրավունքի իրականացման համար մեր 32 տարվա պայքարով։ Ռասայական խտրականության քաղաքականությունը, հայատյացությունը և Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքի հայերից էթնիկ զտմանը, խաղաղ բնակչության դաժան սպանությունները, խաղաղ բնակչության դեմ զենքի արգելված տեսակների կիրառումը և Լաչինի մարդասիրական միջանցքի գրավման և Բերձոր քաղաքի, Ահավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչների բռնի տեղահանման հետ կապված վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատևել Ադրբեջանի պրոտեկտորատի տակ։ Նույնի մասին է զգուշացնում նաև Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, որը երկրորդ նախազգուշացումն է ուղարկել Ադրբեջանին (lemkininstitute.com)՝ դատապարտելով ատելության խոսքը, սպառնալիքներն ու վայրագությունները, որոնք քարոզվում են Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և հայկական ինքնության դեմ։ Մենք հույսով սպասում ենք Արցախի Հանրապետության հիմնախնդրի արդարացի երկարաժամկետ լուծում՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա նրա բնակիչների իրավունքների պաշտպանության շրջանակներում։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ «Հանուն Հադրութի» ՀԿ «Հադրութի օկուպացիա» ՀԿ «Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ «Վերադարձ Քարվաճառ» ՀԿ «Կռունկ» ՀԿ «Շուշիի բռնի տեղահանվածների» ՀԿ»20:2629.08.22
-
ՀասարակականԱդրբեջանցիների հերթական «ֆեյք նյուզը»Երբ Արցախի դեմ օգոստոսի սկզբին Ադրբեջանը կրկին սադրանքներ նախաձեռնեց՝ շփման գծում կիրառելով տարբեր տեսակի սպառազինություն, այդ երկրի ՊՆ-ն օգոստոսի 3-ին շտապեց հայտարարել, թե իբր հայկական ուժերի գործողություններին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է միջոցներ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ եւ Սարիբաբա բարձունքների հանդեպ, գրում է «Հետք»-ը: Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում էր Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթայի Քոլատակի գլուխ կամ Կրխկըզ բարձունքի (2680 մ) գրավման մասին, գրել ենք օգոստոսի 4-ին։ Բանն այն է, որ այս գագաթը թշնամու վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմից հետո՝ դեռ մինչեւ 2022 թ․ օգոստոս ամիսը, այնպես որ դրա հանդեպ այս օգոստոսին վերահսկողություն սահմանելու մասին հայտարարությունն ընդամենը քարոզչական կեղծ հնարք էր ադրբեջանցիների կողմից, որն, ըստ էության, ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի սպառմանը։ Սակայն Բաքվի քարոզչամեքենան ստել է նաեւ Սարիբաբա բարձունքը վերահսկողության տակ առնելու մասին հայտարարելիս։ Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է մեկ տարի հետ գնալ։ Սարիբաբ կամ Սարիբաբա բարձունքը (2296 մ) գտնվում է Քաշաթաղի (Լաչինի) եւ Շուշիի շրջանների սահմանին։ Երբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Քաշաթաղն ադրբեջանցիներին հանձնելուն, նրանց զինված խմբավորումները շուտով հայտնվեցին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ, որը սահմանակից է Քաշաթաղին։ Արցախի լեռնաշղթան խորհրդային տարիներին միմյանցից բաժանում էր նախկին ԼՂԻՄ-ն ու Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի ու Լաչինի շրջանները։ Այսօր լեռնաշղթան շփման գիծ է Արցախի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինուժի միջեւ։ Սարիբաբ գագաթը, ինչպես եւ Քոլատակի գլուխը, այս լեռնաշղթայի կազմում է։ 44-օրյա պատերազմից հետո Սարիբաբի վրա դիրքավորվել էր Արցախի ՊԲ-ն (տես վերեւում)։ Այստեղից ուղիղ տեսադաշտ է բացվում դեպի Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ հատող Հագարի գետի հովիտ, որն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Բնականաբար, դժվար է գերագնահատել Սարիբաբի ռազմավարական նշանակությունն, ու կարելի է հասկանալ ադրբեջանցիների՝ ամեն գնով դրան տիրելու մղումը։ Շուշիի շրջանի Եղցահող գյուղը գտնվում է Սարիբաբ բարձունքի ստորոտում, գագաթից մինչեւ գյուղի կենտրոն հեռավորությունն ուղիղ գծով 3,8 կմ է։ 2021-ի օգոստոսի դրությամբ Սարիբաբի վրա կանգնած էին Արցախի ՊԲ զինծառայողները։ Մեկ այլ հայկական դիրք էլ տեղակայված էր Եղցահողից Քաշաթաղի շրջանի նախկին Խրմանլար բնակավայրի ավերակներ տանող ճանապարհին՝ լեռնանցքում (1625 մ)։ Ադրբեջանցիներն իրենց հերթին տեղակայված էին Խրմանլարի տարածքում՝ նախկին անասնաֆերմայի շենքում (1520 մ)։ Անցյալ տարվա օգոստոսի կեսերին իրավիճակը Եղցահողի սահմաններին լարվել էր, քանի որ ադրբեջանցիներն առաջացել էին ֆերմայի տարածքից ու սկսել ինժեներական աշխատանքներ կատարել, խրամատավորվել։ Միջամտել էր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Որոշվել էր, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն իրենց նախկին դիրքը՝ անասնաֆերմա, իսկ Եղցահողի մոտ տեղակայված հայկական դիրքերից՝ Սարիբաբից ու լեռնանցքից, ՊԲ զինծառայողները դուրս էին գալու, փոխարենը պարեկային ծառայություն էին իրականացնելու ռուս խաղաղապահները։ Տարբերությունն այն էր, որ հայկական հենակետերը մնալու էին դատարկ, իսկ ռուսական կողմի պարեկային ծառայությունը ենթադրում էր միայն ցերեկային շրջիկ դիտարկում-վերահսկողություն։ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը հայտնել էր, որ օգոստոսի 19-ի առավոտյան ադրբեջանցիները հետ են քաշվել ֆերմայի տարածք։ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից տարածվող ամենօրյա քարտեզներում, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, 2021 թ․ օգոստոսի 20-ից սկսեցին ցուցադրվել խաղաղապահների շրջիկ պարեկության երթուղիները, ընդ որում՝ սկզբնական փուլում ցուցադրվում էին նաեւ պարեկային անձնակազմի քանակն ու տրանսպորտային միջոցները։ Հատկանշական է, որ ռուսական կողմի ամենօրյա տեղեկագրերում շրջիկ պարեկության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվեց 2021 թ․ օգոստոսի 18-ին։ «Հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շարժական խմբերի կողմից իրականացվել է պարեկություն Մարտակերտի ու Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում»,- ասվում էր այդ օրվա տեղեկագրում։ Ուսումնասիրելով Եղցահող-Սարիբաբ-Խրմանլար եռանկյունում եվրոպական «Sentinel-2» արբանյակի լուսանկարները՝ տեսնում ենք, որ թշնամին 2021 թ․ նոյեմբերի վերջին սկսել է ինժեներական աշխատանքներ կատարել ֆերմայից դեպի շփման գիծ ընկած հատվածում։ Համեմատենք նոյեմբերի 22-ի լուսանկարը նոյեմբերի 27-ի եւ դեկտեմբերի 4-ի արբանյակային պատկերների հետ։ Վերջին երկուսում արդեն հստակ երեւում է ֆերմայից դեպի արեւելք ձգվող ճանապարհը (տես ստորեւ)։ Այդպիսով՝ ադրբեջանցիները 1520 մ բարձրության վրա գտնվող անասնաֆերմայից ճանապարհ են հարթել մինչեւ 1720 մ բարձրության վրա գտնվող նախկին Աղբուլաղ գյուղի ավերակներ՝ Սարիբաբ գագաթի «քթի տակ»։ Այնուամենայնիվ, իրավիճակն այս հատվածում համեմատաբար հանգիստ էր մինչեւ այս տարվա օգոստոս։ Օգոստոսյան սադրանքի շրջանակներում թշնամին փորձել է վերահսկողություն հաստատել Սարիբաբ գագաթի նկատմամբ, բայց դա նրան չի հաջողվել։ Նախ նշենք, որ Սարիբաբ բարձունքը հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք (կամ հակառակը) ձգվող լեռնազանգված է, որի 2000 մետրից բարձր հատվածը ձգվում է շուրջ 7 կմ։ Երկու տեղամասում լեռնազանգվածի բարձրությունը հատում է 2200 մետրը։ Պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի դիրքերը տեղակայվել էին Սարիբաբի հենց այս երկու տեղամասերում՝ ամենաբարձր հատվածներում։ Եթե դատենք տարբեր քարտեզներով, ապա պետք է ասել, որ այդ տեղամասերից մեկը գտնվում է նախկին ԼՂԻՄ տարածքում, մյուսը՝ Լաչինի շրջանում (այսինքն՝ խորհրդային նախկին վարչական սահմանը ԼՂԻՄ-ի ու Լաչինի շրջանի միջեւ հենց Սարիբաբի վրայով է անցել)։ Ընդ որում՝ ամենաբարձր կետը՝ 2296 մ, ԼՂԻՄ տարածքում է։ Սարիբաբ լեռնազանգվածի վրա՝ դրա երկայնքով, լեռնային ճամփա կա։ Եթե հայկական կողմն այդ ճամփայով բարձրացել ու դիրքեր է դրել լեռան ամենաբարձր երկու կետում, ապա այս օգոստոսին թշնամին փորձել է իր կողմից բարձրանալ ու հասնել գագաթին՝ գրավելով այն, սակայն դա նրան չի հաջողվել։ Ի վերջո, ադրբեջանցիները դիրքավորվել են մոտավորապես 2200 մ նիշի վրա՝ շուրջ 2260 մ բարձրության վրա գտնվող հայկական դիրքից գրեթե 700 մ հեռու։ Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն օգոստոսի 8-ին առկա իրավիճակը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրել է այսպես․ «Ամենաբարձր մասում մեր տարածքն է, մեր պաշտպանության բանակն է վերահսկում: Հիմա էդ հատվածը, ըստ քարտեզի, ընկնում ա իրանց տարածքի մեջ, հիմա էդ տարածքում որպես խաղաղապահ կանգնում ա ռուսը, իրանք՝ իրանց տարածքի վրա, մեր պաշտպանության բանակը ռուսի հետ՝ մեր տարածքի վրա՝ մի 50 մ մեկը մյուսից հետ ու առաջ»։ Եթե ավելի պարզ ձեւակերպենք համայնքապետի ասածը, ապա, ըստ էության, կստացվի հետեւյալ պատկերը․ ադրբեջանցիները դիրքավորվել են նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ մոտ 2200 մետրի վրա։ Այն հայկական դիրքում, որը տեղակայված է ԼՂԻՄ տարածքից մի փոքր դուրս՝ մոտ 2260 մետրի վրա, կանգնած են ռուս խաղաղապահները, իսկ ԼՂԻՄ տարածքի ներսում գտնվող դիրքում (Սարիբաբի ամենաբարձր կետն է՝ 2296 մ)՝ ՊԲ-ն ու ռուս խաղաղապահները։ Ինչպես տեսնում ենք, ՊԲ-ն ու խաղաղապահները գերիշխող դիրք ունեն թշնամու նկատմամբ, ինչը կարելի է եւ զսպող գործոն համարել, բայց, անկախ ամեն ինչից, խնդրահարույց է այն, որ սարի վրա գտնվող ադրբեջանցիների դիրքից Եղցահողը երեւում է։20:2329.08.22
-
Սպորտ«Փյունիկ»-ը նոր հարձակվող ունի«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գեգեդոշը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն» էր:20:2029.08.22
-
ՀասարակականԵրևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի է ենթարկվել ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարըԵրևանում վանդալիզմ է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։ Անհայտ անձը կամ անձինք կոտրել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում գտնվող Հիսուսի քանդակը։ Խաչքարը տեղադրված է Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավերժության նշանի մի հատվածը նույնպես վնասել են: Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին և կրում է «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը ընդամենը 1-1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:20:1929.08.22
-
ԻրավականԱրզական գյուղի բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, նշված գյուղի բնակչուհուց, որով տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարևանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված է հասցվել նաև իր աջ արմնկային հատվածին, որից հետո հարևանը, դանակը գցելով, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44֊-155-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում: Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։ Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող 2 դանակ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:20:1029.08.22
-
ԱռողջապահականՆեյրոֆիբրոմատոզ․ հիվանդության հիմնական ախտանիշներըՆեյրոֆիբրոմատոզը բնածին, հիմնականում ժառանգական, խալային համակարգային ախտահարում է։ Հանդես է գալիս մանկական կամ պատանեկան, երբեմն ավելի ուշ հասակում, և, աստիճանաբար, առաջընթաց ապրելով, տարիների հետ ընդունում է ավելի արտահայտված բնույթ։ Կլինիկորեն բնութագրվում է չորս հիմնական նշաններով՝ գունակային բծեր, մաշկային ու ենթամաշկային ուռուցքներ, նյարդային ցողունների ուռուցքներ, հոգեկան խանգարումներ։ Գունակային բծերն ունեն կաթնասուրճի գույն՝ կանոնավոր կլոր կամ ձվաձև տեսք և զանազան մեծություն։ Նրանց քանակը տարբեր է, հաճախ շատ զգալի։ Երբեմն նշվում է տարածուն գերգունակավորում, որը հիշեցնում է ադիսոնյան հիվանդությունը։ Ուռուցքներն ունենում են սիսեռից մինչև լորի ձվի մեծություն, առանձին ուռուցքները կարող են հասնել ավելի խոշոր չափերի։ Նրանք փափուկ են, պաստոզ կոնսիստենցիայով և միայն ծերանալու հետ դառնում են ավելի ամուր։ Բջջանքում տեղադրված ուռուցքները հազիվ են դուրս գալիս շրջակա մաշկի մակարդակից վեր, մաշկը նրանց վրա գունավորված է երկնագույն։ Շոշափելիս, շնորհիվ փափուկ կոնսիստենցիայի, ճողվածքի նման նրանք հեշտությամբ ներհրվում են։ Մաշկային ուռուցքները դուրս են ցցվում մակերեսից վեր և հիմքին մոտ նեղանալով կախվում են։ Մաշկը նրանց վրա ունի բնականոն գունավորում, երբեմն մանուշակագույն նրբերանգով։ Առանձին ուռուցքներ աճելով մինչև շատ մեծ չափերի, կախվում են պարկանման գոյացությունների տեսքով։ Ուռուցքների քանակը սովորաբար շատ մեծ է և հաշվվում է տասնյակներով։ Դիտվում են և ոչ կատարյալ ձևեր՝ տարրերի շատ աննշան քանակով։ Նյարդային ցողունների ուռուցքները շոշափվում են ամուր հանգույցների ձևով՝ նախաբազուկների, իրանի կողմնային մակերեսների, ճակատի, պարանոցի, ազդրերի, ենթամաշկային նյարդերի ուղղությամբ։ Հոգեկան խանգարումներն արտահայտվում են մտավոր զարգացման հետընթացով, ընկճվածությամբ, անտարբերությամբ և այլն։ Առանձին հիվանդների մոտ հայտնաբերվում են ուռուցքներ ոսկրերում, ներքին օրգաններում, ուղեղային հյուսվածքներում։ Հիվանդությունն անբուժելի է։ Առանձին ուռուցքներ, որոնք անհանգստացնում են հիվանդին կամ խոչընդոտում շարժումները, հեռացվում են վիրաբուժական միջամտությամբ։20:0029.08.22
-
ՄիջազգայինՌայիսին հայտարարել Է, որ սեպտեմբերին Նյու Յորքում Բայդենի հետ չի հանդիպի ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներումԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ չի հանդիպի ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդեի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա (ԳԱ) կատարելիք՝ իր այցի ընթացքում: «Ես արդեն նախորդ նիստերում պատասխան եմ տվել, որ՝ ոչ: Եվ «ոչ» կասեմ մեկ անգամ եւս,- ասել Է նա օգոստոսի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հնարավոր հանդիպման մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: - Ոչ մի իմաստ չունի մեր հանդիպումը՝ ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ մեր ազգային շահերի համար»: Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել Է, որ Իրանի նախագահը սեպտեմբերին Նյու Յորք կմեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 26-ը: Անցյալ տարի Ռայիսին հայտարարել Էր, որ Նյու Յորք չի ժամանի կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով եւ միջոցառմանը հանդես Է եկել տեսակապով: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:19:5029.08.22
-
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներՍույն թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում վերջինիս մոտ առկա դույլի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 6.93, 2.22 և 4,75 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, 50 հատ «Դիմեդրոլ», 32 հատ «377» և 4 հատ «AN627» գրառումներով դեղահաբեր, ինչպես նաև՝ 7 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 2 wi-fi սարք, 1 ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորման լար: Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, նույն հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության էին ենթարկել դատապարտյալներից մեկին և վերջինիս ափից հայտնաբերել կասկածելի փաթեթ, որում առկա էր եղել 0,14 գրամ քաշով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ բյուրեղանման զանգված։19:4029.08.22
-
ԻրավականՄի շարք հետախուզվողներ են հայտնաբերվելՈստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին: Օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Պյոտր Պ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 22-ից Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի (Ապահովագրական օրենսդրության խախտումը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Թումանյանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Ասատուր Մ.-ն, որը 2011 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գողության կասկածանքով, օգոստոսի 27-ին Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 25-ամյա Էդգար Մ.-ին: Պարզվել է նաև, որ նա հունիսի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:19:3029.08.22