Լրահոս
2022-08-08
-
ՔաղաքականՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելելՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողություններին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։ Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել և քննարկումներ ունենալ մարզերում համակիրների և պետության առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։ Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների եւ վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի եւ ԳՄ գործիչ Հրաչ Թադեւոսյանի մասնակցությամբ: Քննարկվել են «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։ Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամները այնուհետև այցելել և հանդիպումներ են ունեցել համակրների և մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։12:4808.08.22
-
Արտաքին քաղաքականությունԱնտոնիու Գուտերիշը ողջունել Է հրադադարի հայտարարումը ԳազայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում Է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գլխավոր քարտուղարը ողջունում Է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ Է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված Է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում Է, որ Գուտերիշը «բարձր Է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ: Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ Է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:12:4408.08.22
-
ՔաղաքականՇիաների կողմից Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը․ ՈսկանյանԱդրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում, Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ, համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։ Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։ Այս ամենին զուգահեռ, Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակաերպություններց մեկի կողմից էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում»։ 0 012:4108.08.22
-
ԵրևանԷրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի, Ժակ Կուստոյի, Գաջեգործների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:12:3708.08.22
-
ՀասարակականԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. 5 վիրավորներից մեկը հղի կին էԱյսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։12:3208.08.22
-
ՀայաստանՀայլուր 12:30 Հանկարծամահության դեպքեր՝ բանակում. 5 օրում՝ 2 մահ՝ եռամսյա հավաքների ժամանակ12:3008.08.22
-
ՀայաստանՎնասազերծվել է 121 պայթուցիչ, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ: Գրանցված 6 հրդեհի դեպքերը արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն և ապահովել ճամբարականների անվտանգությունը։ Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան և 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի: Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբ: ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 11212:2708.08.22
-
Թալանի մասին խոսողները թող գան, մեր կողքին լինեն, փորձենք թալան անողի մատները ջարդել, հեռվից խոսելը հեշտ է․ Բերձորի քաղաքապետՄինչև այս պահը Բերձորից դեռ ոչ ոք դուրս չի եկել, բոլորը քաղաքում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ Հարցին՝ ի՞նչ վիճակ է այս պահին Բերձորում, հաշվի առնելով, որ խոսակցություններ կան բնակիչների կողմից իրենց տները հրդեհելու կամ քանդելու հետ կապված, Ալեքսանյանը ասաց․ «Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է տները հրդեհելուց հետո ամբողջ հրդեհի ծավալները, այն էլ այս սեզոնին։ Խնդիրը տունը հրդեհելը չէ, որովհետև մեծ հաշվով, եթե դա անում են տունը ադրբեջանցիներին չթողնելու նպատակով, ապա ադրբեջանցիներին այդ տունը պետք չէ, այդ հողն է պետք։ Ամեն դեպքում սա իմ կարծիքն է, հրդեհելու բոլոր հնարավոր հետևանքների մասին ես տեղեկացրել եմ բնակիչներին, մնացածը իրենք թող որոշեն, ես որևէ մեկին դա չեմ արգելու։ Եթե ինչ-որ մեկը Երևանից կոչ է անում վառել տները, իրեն խնդրում եմ հիմա գա Բերձոր, լինի իմ ու մյուս բնակիչների կողքին, ու վերլուծենք հրդեհից հետո առաջացած անվտանգային բոլոր խնդիրները, հասկանանք՝ պատրա՞ստ է այդ հրդեհի դեմն առնել»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է թալանի հետ կապված խոսակցություններին, քաղաքապետը նշեց, որ այս պահին ո՛չ Բերձորում, ո՛չ էլ Աղավնոյում որևէ մեկը թալանով զբաղված չէ։ «Այդ նույն թալանի մասին խոսացողներին էլ հորդորում եմ՝ եկեք, մեր կողքին եղեք, փորձենք թալան անողի մատները ջարդել։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը, մարդկանց թվաքանակը՝ չեմ բացառում, որ ինչ-որ բաներ կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Իսկ եթե ինչ-որ մեկը սրտացավ է, թող գա, բնակիչների կողքին լինի, բռնի բազմոցի մի ծայրից ու օգնի դուրս բերել, կամ օգնի մեքենայով կամ վառելիքով, որի կարիքը հիմա կա, բայց հեռավորության վրա թող չխաղան մարդկանց հույզերի ու էմոցիաների հետ։ Հեռվից խոսելը շատ հեշտ է։ Այս պահին, եթե մեր կողքին չեն, չեն կարողանում ինչ-որ կերպ աջակցել, թող նաև չխանգարեն։ Կողքից տները հրդեհելու, քանդելու կոչերն ու հորդորները նույնպես խանգարում են, հնարավոր է՝ բերձորցին չի ուզում քանդել այն տունը, որտեղ մեծացել է իր երեխան, ինչո՞ւ են հեռավորությունից խաղում այդ մարդու էմոցիաների հետ»,- ասաց քաղաքապետը։ Բերձորի քաղաքապետը հերքեց նման խոսակցությունները, թե բերձորցիներին զգուշացրել են, որ տունը հրդեհելու պարագայում փոխահատուցում չեն ստանալու: «Նման բան չկա, բոլորը ստանալու են իրենց փոխհատուցումները։ Դեռ 2021 թ.-ին Բերձորի բնակիչները որպես գույքային փոխհատուցում ստացել են 250․000-ական դրամներ։ Ներկա պահին առաջնային խնդիրը բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելն է։ Բնակիչներն են որոշելու՝ հետագայում բնակվելու են Արցախի որևէ այլ մասում, թե` Հայաստանում, այնումենայնիվ այս պահին բոլորը դեռ քաղաքում են»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։12:2408.08.22
-
ՍպորտՊատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերումՀայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները. հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս (1 տղա+1 աղջիկ) վարժությունում էլ 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր: Հրաձիգները հանդես են եկել նաև ատրճանակ ձևում և գրանցել հետևյալ արդյունքը՝ Ատրճանակ ձև անհատական Արմեն Գևորգյան՝ 6-րդ տեղ, 536, 186.1 միավոր Էդիտա Մանուչարյան՝ 5-րդ տեղ, 534, 137.7 միավոր թիմային Արմեն+Էդիտա՝ 5-րդ տեղ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ՝ հայ մարզուհիները 7 հանդիպում էին անցկացրել՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 4 պարտություն: Միջազգային մարզական խաղերում հանդես են եկել նաև սեղանի թենիսի, թաեքվանդոյի, գեղարվեստական մարմնամարզության հայ ներկայացուցիչները, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:12:2008.08.22
-
ԱշխարհՆոր ուսումնասիրության համաձայն դելֆինները էպիզոդիկ հիշողություն ունենՀետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է, որ դելֆիններն ունեն էպիզոդիկ հիշողություն. կարողություն հիշելու ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլեւ այդ իրադարձությունների ենթատեքստը։ Երկար տարիներ ենթադրվում էր, որ միայն մարդիկ կարող են անել դա: Գիտնականները փորձի շրջանակում ութ դելֆինների առաջարկել են խաղ. մարդիկ կանգնել են կլոր լողավազանի եզրերին եւ նրանցից միայն մեկի ձեռքում գնդակ է եղել: Կենդանիները պետք է առաջին իսկ փորձից լողալով հասնեն ճիշտ մարդու մոտ եւ նրանից խաղալիք խնդրեն։ Փորձի առաջին մասում փոխվել են գնդակը պահողներն ու նրանց կանգնելու տեղերը։ Իսկ հետո մարդիկ թաքցրել են խաղալիքները մեջքի հետեւում, եւ դելֆինները ստիպված են եղել գուշակել ճիշտ մարդուն՝ առանց գնդակը տեսնելու։ Վարժանքը ճիշտ կատարելու համար կենդանիները պետք է օգտագործեին իրենց հիշողությունը՝ պատասխանելով «Որտե՞ղ» եւ «Ո՞վ» հարցերին: Փորձն իրականացվել է երկու օր։ Բոլոր ութ դելֆինները հաջողությամբ պատասխանել են «Որտե՞ղ» հարցին, եւ նրանցից միայն մեկը չի կարողացել ճիշտ հիշել գնդակը բռնող մարդուն: Այսպիսով, կենդանիները ցույց են տվել, որ ոչ միայն հիշում են իրադարձությունը, այլեւ ուղեկցող ենթատեքստը:12:1208.08.22
-
ՏարածաշրջանԲայրամովը մեկնել է Թուրքիա2022 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Թուրքիա, հայտնում է minval.az-ը: Հաղորդվում է, որ Բայրամովը մեկնել է Անկարա՝ մասնակցելու դեսպանների 13-րդ համաժողովին։12:0508.08.22
-
ՀայաստանԿարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժիՇրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և կարգավորվում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ»,-հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ❗ՀԻՇԵՑՈՒՄ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Լուսանկարում Հայաստանի բնության գոհարներից մեկն է՝ Ուրասարի կամ Ջրաշուշանների լիճը11:5808.08.22
-
ՀայաստանԵրկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր, Գ․ Հովսեփյան փ. 26/9, 56/6, 58/6 ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․ Հովսեփյան փ. 26/8 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 9փ. 27-60; 20փ. 1-53; 26փ. 1-13; 32փ. 1-57, 61-87; 40փ. 32-60; 42փ. 54-68 սեփական տներ, 11։00-17։00 Կոմիտասի պող. 40,42,44, Վրացական փ. 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 5-24 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ուլնեցու փ. 58/20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 38 դպրոց, Մանթաշյան փ․ 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ, Մաշտոցի պող. 3 շենք 5-րդ մուտքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Գայ գյուղ (մասնակի), Արագածոտնի մարզի՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք` Մուղնի թաղամաս, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Նոր Խարբերդ գյուղ (մասնակի), 10:00-16:00 Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան, Մրգավետ գյուղեր (մասնակի) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-14:00 Բարձրաշեն գյուղ (մասնակի), 10:30-16:00 Արևշատ գյուղ (մասնակի), Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր, 11:00-15:00 Արենի գյուղ (մասնակի), Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ (մասնակի), Գեղաշեն և Կոտայք գյուղեր (մասնակի), 11:00-14:00 Եղվարդ քաղաք (մասնակի) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նաիրիի բժշկական կենտրոն, «Թոմ Շին Բետոն» ՍՊԸ, «Ուռենի» ՍՊԸ, «Եղվարդի ալրաղաց» ՍՊԸ, «Արմբերրի» ՓԲԸ, «Էլիտա» ՍՊԸ, Ասֆալտի գործարան, Շիրակի թաղամաս, Պ․Սևակի թաղամաս, Արայի թաղամաս, սեփականատեր «Մ․Ավետիսյան», սեփականատեր «Ս․Վարդանյան», Նար Դոսի, Կոմիտասի և Աբովյան փողոցներ (մասնակի), Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ համայքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատեր «Մ․Գևորգյան», սեփականատեր «Գ․Պետրոսյան», սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», սեփականատեր «Անահիտ Վարդանյան», սեփականատեր «Կ․Փիլոյան», սեփականատեր «Զ․Կարապետյան», սեփականատեր «Մ․Հարությունյան», «Ալխալիյա» ՍՊԸ, «Յուքոմ» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայններ, «Զորավան» ԲԲԸ, սեփականատեր «Ա․Վարդանյան», սեփականատեր «Հ․Բաղդասարյան», «Նաիրյան» ՓԲԸ, Գեղարքունիքի մարզի՝ 10:30-16:30 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր, «Գեղարքունիք» ՋՕԸ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվսել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Սալուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Բաշգյուղ, Փոք Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամասիաի տարածաշրջանի Բերդաշեն գյուղ, Անիի տարածաշրջանի Հայկաձոր գյուղի դպրոցի թաղամաս, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:11:5108.08.22
-
ԻրավականՍպանություն՝ Երևանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/08/1219611/11:4808.08.22
-
ՏարածաշրջանՄոսկվայում մի խումբ բանվորներ ընկել են դիտահորը․ նրանցից մի քանիսին գտնել չի հաջողվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄոսկվայում աշխատելիս մի քանի բանվոր ընկել է դիտահորը։ Փրկարարները կարողացել են երկուսին դուրս բերել, սակայն անգիտակից վիճակում։ Նախնական տվյալներով էլ ներսում կարող է լինել եւս երեք մարդ։ Տուժածները մաքրման աշխատանքներ են կատարել Կրասնոդարսկայայի կոյուղու կոլեկտորում։ Ականատեսների վկայությամբ՝ անձրեւի ժամանակ լյուկը բացվել է, եւ մարդիկ ընկել են դրա մեջ։ Ընդհանուր առմամբ մաքրման աշխատանքներ են կատարել 12 հոգի։11:4408.08.22
-
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերինOգոստոսի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։11:3708.08.22
-
ՀայաստանՄեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնելՀայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար, գրում է yerevan.today-ը։ Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։ Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել։ Yerevan.Today-ը կփորձի կառավարությունից պարզաբանում ստանալ իրավիճակի վերաբերյալ։ Սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները։ Ավելին, Հայաստանի մայրուղիներում կար հատված, որտեղ ԱԱԾ աշխատողները վարորդներին կանգնեցնում էին ու հորդորում արագ քշել, որպեսզի գերի չընկնեն։ Այսքանով ամենը չի ավարտվում։ ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերյանի մայրուղու հարևանությամբ, քանի որ, ըստ տեղեկությունների, «անկլավների հանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին հանձնելու են ադրբեջանցիներին։11:3608.08.22
-
ԱռողջապահականՀայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 232 695 էԱռողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետությունում պատվաստումների ընդհանուր թիվը 2.232.695 է: Առաջին դեղաչափ է ստացել 1 142 970 քաղաքացի, ամբողջական պատվաստվել է 1019611, խթանիչ պատվաստումների թիվը 65202 է:11:3008.08.22
-
ՔաղաքականԻ՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ ՏոնոյանՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։ «ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը: Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։ ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։ Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել: Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են: Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով: Որքանո՞վ են «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան: Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։ Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․․․ Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել», - նշել է Տոնոյանը:11:2908.08.22
-
Գործարկվելու է Լճկաձոր բնակավայրի շչակըՕգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:11:2208.08.22