Լրահոս
2022-09-05
-
ՏնտեսականՀՀ բանկերում եվրոն հասել է 391 դրամիRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.72 դրամ է, վաճառքինը՝ 6.60։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.04 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 391 դրամով, վաճառվում՝ 410 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 420 դրամ է։12:2205.09.22
-
ՔաղաքականԵթե քայլեր չձեռնարկվեն, ապա Սահմանադրությամբ ամրագրված անչափ առանցքային մի հիմնադրույթ ևս կմնա թղթի վրա. Գևորգ ԴանիելյանԱրդարադատության նախկին նախարար, ԵՊՀ դասախոս Գևորգ Դանիելյանը գրում է․ «Սփյուռքը անսպառ գործոն չէ, ընդամնենը մի քանի տասնամյակ, և այսպիսի հակասական և հարափոփոխ քաղաքականության պարագայում սփյուռքից կմնան միայն հուշեր: Ժամանակակից պրագմատիկ գլոբալիզմի դարաշրջանում ազգային ինքնության պահպանման գործընթացները՝ ուղղակի կամ անուղղակի ևս առանձնակի չեն խրախուսվում անգամ ժողովրդավարական օտար երկրներում, ուստի հաջողություն գրանցվում է միայն այն պարագայում, երբ այդ դերը անթաքույց ստանձնում են ազգային կառավարությունները, համագործակցելով ազգային կրոնական կառույցների հետ, որպիսիք են՝ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան և այլն: Արդեն ներկա պահին հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունը չի տիրապետում հայերենին, իսկ Հայ Եկեղեցին էլ ճարահատյալ պատարագների մի մասն անցկացնում է անգլերեն: Մայրենի լեզվով դասագրքերը ինչպես ուղարկվում, այնպես էլ կապոցներով մնում են պահարաններում՝ չնչին բացառությամբ: Ընդ որում, խնդրին ուժերի ներածին չափով լուծում է տալիս Հայ Եկեղեցին՝ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների համակարգով: Եթե սեղմ ժամկետում համակարգային քայլեր չձեռնարկվեն, ապա ցավով կարող ենք արձանագրել, որ Սահմանադրությամբ ամրագրված անչափ առանցքային մի հիմնադրույթ ևս կմնա թղթի վրա. «Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը» (19-րդ հոդված): Սփյուռքից ակնկալիք կարող ենք ունենալ, եթե ինքներս աշխատանք տանենք և իրենց նկատմամբ ունենանք տարրական հոգատարություն»։12:2005.09.22
-
ՍպորտՀայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai open 22-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Արամ Հակոբյանը 6 միավորով միայն 24-րդն է: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը 30-րդն է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Արավինդհ Չիտհամբարամն է, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:12:1505.09.22
-
ՊԵԿ-ում քննարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմներըՊետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագա փոխգործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:12:0705.09.22
-
Հասարակական45 ահազանգ՝ փակ դռների վերաբերյալՍեպտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 46 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:12:0005.09.22
-
Հասարակական3 օրում՝ տասնյակ հրդեհներ. ընդհանուր առմամբ մարվել է 381.18 հա տարածքում բռնկված հրդեհՍեպտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1.15 հա, Թալին քաղաքում՝ 7․7 հա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 15 հա, Սևան քաղաքում՝ 28 հա, Գավառ քաղաքում՝ 2 հա, Աստղաձոր գյուղում՝ 40 հա, Գանձակ գյուղում 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1.5 հա, Տաշիր քաղաքում՝ 43 հա, Թումանյան քաղաքում՝ 20․2 հա, Սպիտակ քաղաքում՝ 3․3 հա, Ալավերդի քաղաքում 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2.4 հա, Չարենցավան քաղաքում՝ 4.2 հա, Հրազդան քաղաքում՝ 39․9 հա, Եղվարդ քաղաքում՝ 10 հա, Լեռնանիստ գյուղում՝ 30 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 8 հա: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 200 հա, Մարալիկ քաղաքում՝ 10 հա, Ազատան գյուղում՝ 2 հա, Վահրամաբերդ գյուղում՝ 2 հա, Կաքավաձոր գյուղում 12 հա, Վայոց ձորի մարզի Վեդի քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 31 հա, Գորիս քաղաքում՝ 600 քմ, Քաջարան քաղաքում՝ 1500 քմ, Խոտ գյուղում՝ 15 հա, Շիկահող գյուղում՝ 2 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 31.2 հա, Բերդ քաղաքում՝ 19.2 հա, Իջևան քաղաքում՝ 9000 քմ: Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 381.18 հա:11:5205.09.22
-
ՀասարակականՕգնության կանչով փրկարարներին է դիմել 14 քաղաքացիՍեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։11:4505.09.22
-
ՀասարակականՕձեր են հայտնաբերվել Աշտարակ, Աբովյան քաղաքաներումՍեպտեմբերի 2-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Տավուշի մարզի Սևքար գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 սահնօձ, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:11:3705.09.22
-
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 3 հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 4-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի դպրոցի մոտ այրվում է մոտ 600 հակ խոտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է 600 հակ անասնակեր: *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել 19:20-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 14:21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:26-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 16:16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:43-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել է 2170 հակ անասնակեր, ցորեն և գարի՝ մոտ 10 կգ։ *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 20:07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի «Դառանջ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:25-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:11:3005.09.22
-
ՍպորտԼևոն Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 3-րդ տուրումՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում` Sinquefield Cup-ում, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուջային: Պարտվել է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնու Կարլսենը, որը մրցում էր ԱՄՆ-ից Հանս Նիմանի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով Հանս Նիմանն է: Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:11:2205.09.22
-
Միջազգային6․8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքումՉինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը սեպտեմբերի 5-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել երկրի հարավ - արեւմուտքի Սիչուանի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության տարածած ծանուցման մեջ: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գարձե-Տիբեթյան Ինքնավար Օկրուգի տարածքում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Լուդինի գավառում, օջախն ընկած Է եղել 16 կիլոմետր խորության վրա: Ինքնավար օկրուգում, որտեղ բնակվում Է 1,1 միլիոն մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :11:1505.09.22
-
ՄիջազգայինԱՄՆ-ում 10 ուղևորներով ինքնաթիռը ջուրն Է ընկելԱՄՆ-ի արեւմուտքի Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն Է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել Է 10 մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը: «Ծառայությունն զբաղվում Է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս եւ մեկ երեխա)»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել Է, որ խոսքը վերաբերում Է ութ չափահասերի եւ երկու անչափահասների: Ըստ որում առափնյա պահպանության ծառայությունն արդեն հայտնել Է մեկ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին թռչող ապարատի անկման շրջանում: Ինքնաթիռի մնացած ուղեւորները համարվում են կորած: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:11:0705.09.22
-
ՔաղաքականԻշխանությունը փորձում է օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին բանակից ազատելու պրակտիկան. ՉալաբյանԻնչպես գիտեք, հանգամանքների բերումով ես անցած չորս ամիսների ընթացքում պրակտիկորեն կտրված էի երկրում տեղի ունեցող հանրային գործընթացներից, և խիստ հատվածաբար էի կարողանում դրանց արձագանքել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա նաեւ հավելել է. «Այդ ընթացքում, երկրում գործող պարտվողական վարչակարգը շարունակում էր մեր պետության անվտանգային համակարգը փուլային կազմաքանդման իր տարաբնույթ գործողությունները։ Ես առաջիկայում կփորձեմ մեկ առ մեկ դրանց անդրադառնալ, մինչ այդ այսօր կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու խայտառակ օրինագծի վրա։ Այս վարչակարգի իշխանության գալու պահից ի վեր, նրա կողմից բազմաթիվ փորձեր են եղել օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկան, սակայն ամեն անգամ հանդիպելով հասրակության կոշտ դիմադրությանը, նրանք ստիպված են եղել ընկրկել։ Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։ Հատկանշական է, որ այս վարչակարգը իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունևոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին, և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց, դրանով հասարակությունը բաժանելով «առաջին« և «երկրորդ« սորտի քաղաքացիների, և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը։ Ներկայումս Արդարադատության նախարարության կայքի վրա հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար։ Եթե դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, մտնեք կից հղումով, և քվեարկեք նրա դեմ։ Եթե ավել ժամանակ ունեք, կարող եք նաև ձեր մեկնաբանությունը թողնել։ Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր բոլորի անվտանգությունը և արդարությունը, ուստի խնդրում եմ այդ մի քանի րոպե ժամանակը չափսոսել։ Կանխավ շնորհակալ եմ»։11:0005.09.22
-
ՍպորտՖուտբոլ․ առաջատարն անփոփոխ էՀայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրից հետո առաջատարն անփոփոխ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ են տոնել «Ուրարտուն», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 16 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում «Ուրարտուն» է (12 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս հետ նույնքան՝ 10 միավոր ունի նաև «Վանը», սակայն Չարենցավանը ներկայացնող թիմը 4-րդն է:10:5205.09.22
-
Իջևանի գինու գործարանի մոտակայքում օգոստոսի 31-ից բռնկված հրդեհը չի հաջողվում մարելՍեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ին, Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 74 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին` ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ: Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:10:4505.09.22
-
ՀասարակականԳիշերն Արմավիրում հայրը հայտնաբերել է 15-ամյա որդու դինArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ուշագավ դեպք է տեղի ունեցել այս գիշեր: Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի Մուշ ռեստորանի մոտ՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է երիտասարդի դի: Դեպքի վայր են շտապել իրավապահները և պարզել, որ մահացածը 15-ամյա Ն. Թորոսյանն է, ով ինքնասպանություն է գործել ծառից մետաղալարով կախվելու միջոցով։ Իրավապահները փորձում են պարզել ինքնասպանության պատճառը:10:4405.09.22
-
ՀասարակականԴանակահարություն՝ Արարատի մարզում․ կան վիրավորներԵրեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/05/1221509/10:3705.09.22
-
ՀասարակականՍևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղելՍեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:53-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։10:3005.09.22
-
ՔաղաքականՓաշինյանը փորձում է հայկական լրատվամիջոցներն արգելափակել ՌԴ տարածքումՀայաստանի իշխանությունները մամուլի դեմ հերթական ոտնձգությունն են փորձում իրականացնել: Oragir.news-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների հանձնարարությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին` պահանջելով ՌԴ տարածքում արգելափակել մի շարք հայակական լրատվամիջոցներ։ Ըստ կայքի աղբյուրի` նույնիսկ լրատվամիջոցների ցանկ է տրամադրվել, որում ընդգրկված են բացառապես իշխանությունների ազդեցությունից դուրս, անկախ և ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցներ։ Դեսպանն այնպես է ներկայացրել, թե այդ լրատվամիջոցները Ռուսաստանի խաղաղասիրակական օրակարգի դեմ են և խափանում են Հարավային Կովկասի կայունությունը: ՀՀ իշխանությունները, օգտվելով Ռուսաստանում հատուկ ռազմական գործողությունների ժամանակ գործող կանոնակարգից, ԶԼՄ-ների սահմանափակումներից, փորձում են նաև հայկական ԶԼՄ-ների տարածումը սահմանափակել ու ընդդիմությանը նաև այդ կերպ մեկուսացնել:10:2205.09.22
-
ՔաղաքականՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում։10:1505.09.22