Լրահոս

2022-07-18
  • Img default alt hy
    Հայաստան
    Գործարկվելու է Գտաշեն բնակավայրի շչակը
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկանում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    11:10
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ծնունդների թիվն աճել է
    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: Նշվում է, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ 3 տղա, 3 աղջիկ: Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:
    11:04
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային տուրում «Կրասնոդար»-ը, որտեղ հանդես է գալիս Էդուարդ Սպերցյանը, մրցել է «Ֆակել»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ով «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է, աչքի է ընկել հանդիպման 40-րդ րոպեին: Սպերցյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել տուգանայինից կատարած ուղիղ հարվածով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Կրասնոդար»-ի մրցակիցը Մոսկվայի «Սպարտակ»-ն է: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին: Առաջին տուրից հետո «Կրասնոդար»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է:
    10:58
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Էրեբունի փ. 1 շենք, Նոր Արեշ 11փ. 6-15 սեփական տներ, 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցներ, Տիգրան Մեծի պող. 27, 27ա, 29, 29ա շենքեր, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 29, 29ա շենքեր, Մաշտոցի պող. 37 շենք 4-րդ մուտք բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ս․Զորավարի փ․ 44 շենք, Իսակովի պող․ 27, 27/9, 27/43, 29/11, 27/29, 29/12, 27/60, 27/47, 27/23, 27/46, 29, 27/24, 29/1, 27/9 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 2, 2Ա, 2Բ, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զեյթուն 10փ. 1/5-43 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 57, 59/7 շենքեր, Մամիկոնյանց փ. 23, 23/1, 25 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ․Փափազյան փ. 23 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Նալբանդյան և Նոր Արտագերս գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Խաչփառ և Ազատաշեն գյուղեր մասնակի, 10:00-15:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր, 10:00-16:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Մարտիրոս գյուղ մասնակի, 10:30-14:00 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռինդ գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Եղվարդ քաղաքի և Զովունի համայնքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, Զին-մաս, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ, «Կոնյակի գործարան» ՓԲԸ, «Արմոիլ» ՍՊԸ, «Երամար» ՍՊԸ, սեփականատեր «Գ․Փլավչյան», «Բերիություն» ԲԲԸ, «Բյուրեղ» Ա/Կ, «Կարալանս» ՍՊԸ, «Էլիպս» ՍՊԸ, «Մ․Կարապետյան» ՍՊԸ, սեփականատեր «Թ․Հակոբյան», սեփականատեր «Ն․Մուրադյան», «Նատի» թաղամաս, սեփականատեր «Ս․Պողոսյան», «Թամարա Անի» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Եվրոտրանս» ՍՊԸ, «Այգ» գործարան, «Նատի» ամառանոց, «Լաուրա Մկրտչյան» ԱՁ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։30 Ճամբարակ քաղաք մասնակի, Ճամբարակ քաղաքի զորամաս, Հիվանդանոց, Ռազմական ոստիկանություն, «Արև-1» արևային կայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան և ոչ բնակիչ-բաժանորդներ, Վահան գյուղն ամբողջությամբ, Լոռու մարզում՝ 10:00-16:00 Սանահին գյուղ, Սյունիքի մարզում՝ 09:30-11:00 Գետիշեն գյուղ մասնակի, 10:30-11:30 Տոլորս գյուղ, 12:00-13:00 Բնունիս գյուղ, 13:30-14:30 Տորունիկ գյուղ, 15:00-16:00 Ախլաթյան գյուղ:
    10:53
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 222 հազար 607 քաղաքացի
    Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801: Խթանիչ պատվաստումների թիվը 60 հազար 747 է:
    10:48
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել. Տիգրան Աբրահամյան
    ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։ Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ գեներալ Խաչատրյանը պատերազմի օրերին առանցքային պաշտոն է զբաղեցրել և տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որին խիստ սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։ 168ժամ-ի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից բանակային կորպուսներին և Պաշտպանության բանակին հրաման իջեցվել է անցնելու պաշտպանության, սակայն եղել է հատված, որը ողջ ծավալով թշնամու գործողություններին չի պատրաստվել՝ ակնարկելով ՊԲ-ին։ Ավելին, Խաչատրյանը պնդում է, որ պատերազմից առաջ եղել է ԳՇ պետի կարգադրությունը՝ լինել կառավարման կետերում, սակայն ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատերազմի մեկնարկին այնտեղ չի եղել։ Պատերազմում մեր պարտության գլխավոր խնդիրն այն է եղել և դրա վրա պետք է կենտրոնանալ, որ չնայած նախապես հավաստի տեղեկություններ են ստացվել պատերազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ, ասում են՝ նույնիսկ կոնկրետ օրն է հետախուզությունը նախապես իմացել, Զինված ուժերը, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԲ-ն, ողջ հնարավորություններով չի ծավալվել, այլ միայն որոշակի ուժեղացումներ է արել, ինչը նման իրադրության պայմաններում խիստ անբավարար է եղել։ Ավելին, տեղեկություններ կան, որ հետախուզությունը նույնիսկ հստակ ասել է, որ հարձակման գլխավոր ուղղությունը Արցախն է լինելու և դրա հիման վրա բանակային կորպուսները ոչ միայն խաղաղից պատերազմի անցնելու համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, այլ դրա շրջանակներում նույնիսկ հասցրել են սպառազինության պահեստները տեղափոխել, ինչը ՊԲ-ի դեպքում չի եղել և Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից դրանք անմիջապես խոցեց։ Թե ինչո՞ւ ՊԲ-ն համապատասխան հետախուզական տեղեկությունների առկայության պայմաններում նախապես ողջ ծավալով չի բացազատվել, պաշտպանության չի անցել, արդեն հուշում է, որ պատերազմի հանգամանքների բացահայտման գլխավոր պատճառն այստեղ պետք է փնտրել։
    10:44
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության առաջին տուրի խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Բիչախչյանի «Պոգոն»-ը մրցել է «Վիձև»-ի հետ և առավելության հասել 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանն աչքի է ընկել հանդիպման 71-րդ րոպեին` դառնալով հաղթական գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպան «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է մտել 55-րդ րոպեին:
    10:42
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնության դիվիզիոնների փոխչեմպիոն
    Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանցն հավաքականները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնության դիվիզիոններում, որոնցում հանդես էին գալիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով դիվիզիոնի փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով: Մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականն էլ դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Անդորրայի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվեց Անդորրային և դարձավ առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր՝ վաստակած 18 միավորով:
    10:36
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Toyota-ն և Nissan-ը․ կան վիրավորներ
    Հուլիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի  սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Ժիրայր Խ․-ի վարած Toyota մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտակ Հ․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Հ․-ն, նրա ուղևոր 41-ամյա Ք․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Ժիրայր Խ․-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հ․ Յ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։   Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով։ 
    10:30
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է․ ՀԿ-ների ցավակցագիրը
    «Պահեստազորի սպաներ» շարժումը, «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժումը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Հայ ազգային գվարդիա» ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ն և «Վերադարձ» հիմնադրամը ցավակցագիր են ներկայացրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին։
    10:24
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պակիստանը վերսկսել է առևտրական հաղորդակցությունն Իրանի հետ
    ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Պակիստանի և Իրանի միջև Zero Point հսկիչ անցակետը, որտեղով իրականացվում են առետրային բեռնափոխադրումներ, վերսկսել Է աշխատանքը տասնօրյա ընդմիջումից հետո: Սահմանին հսկիչ անցակետը փակ Է մնացել Իդ ալ Ադհա տոնի (զոհաբերության մուսուլմանական տոն) ժամանակ:
    10:18
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հորդորում է երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։
    10:13
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետևանքով յոթ մարդ է զոհվել
    ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ Է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել Է, ջրում հայտնվել Է 16 մարդ: Փրկարարներին հաջողվել Է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետեւ եւս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    10:10
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
    Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է։  Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։ 
    10:00
    18.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում 1,34 միլիարդ մարդ օգտագործում է վտանգավոր քանակությամբ ալկոհոլ
    Բժիշկների միջազգային հանրույթը պարզել է, որ ամբողջ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար ալկոհոլ է խմում վտանգավոր չափաբաժիններով։ Նրանց մեծ մասը 15-39 տարեկան երիտասարդներ են, գրում են հետազոտողները Lancet-ում հրապարակված հոդվածում։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Global Burden of Disease նախագծի շրջանակներում հավաքագրված տվյալները՝ պարզելու, թե քանի մարդ է չափավոր և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործում: Հետազոտողները ուսումնասիրել են ալկոհոլի օգտագործման ռիսկը առողջական 22 խնդիրներ ունեցողների համար, ներառյալ վնասվածքները, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Տվյալները հավաքագրվել են 2020 թվականին ՄԱԿ-ի 205 անդամ երկրների գործընկերների կողմից։ Հաշվարկները ցույց են տվել, որ աշխարհում 1,34 միլիարդ մարդ պարբերաբար խմում է պոտենցիալ վտանգավոր քանակության ալկոհոլային՝ օրական ավելի քան երկու խմիչք: Մոտ 76,7%-ը տղամարդիկ են, իսկ կեսից ավելին՝ 59,1%-ը՝ 15-ից 39 տարեկան երիտասարդներ և աղջիկներ։ Գիտնականները նշել են, որ երիտասարդների և տարեց մարդկանց վրա ալկոհոլի բացասական ազդեցության բնույթը տարբեր է։ Ալկոհոլային խմիչքների ցանկացած չափաբաժին վտանգավոր է երիտասարդների և դեռահասների առողջության համար, մինչդեռ տարեցների ինքնազգացողությունը երբեմն բարելավվում է փոքր քանակությամբ ալկոհոլից:
    00:00
    18.07.22
    Ավելին
2022-07-17
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    Հայկական բանակի հերթական թիմը պատրաստվում է մասնակցել բանակային միջազգային 8-րդ խաղերին
    2022 թվականի միջազգային բանակային խաղերի հատուկ մղում մրցաձևի անցկացման օրակարգով այս տարի այն բաղկացած է լինելու 3 փուլերից։ Այս մասին տեսանյութ է պատրաստել «Զինուժ MEDIA»-ն։ Առաջին փուլում բեռնափոխադրումներն են, երկրորդը՝ վստահելի պաշտպան փուլն է։
    23:53
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ
    Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
    23:47
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնական Սակուրաջիմա հրաբխի ժայթքման տեսանյութը հայտնվել է համացանցում
    Ճապոնիայի Կագոսիմա նահանգում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը։ Այս մասին կիրակի՝ հուլիսի 17-ին, հայտնել է Crisis24 պորտալը։ Ականատեսները համացանցում տարածել են կադրեր բնության տարերքից։ Նշվում է, որ հրաբխի ժայթքումն ուղեկցվել է մեծ քանակությամբ ծխի ու մոխրի արտանետումով։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ տեղի օդերևութաբանական գործակալությունը Սակուրաջիմա շրջանի բնակիչներին նախազգուշացրել էր մոխրի արտանետումների և դրա պատճառով ճանապարհները փակվելու հավանականության մասին։
    23:37
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում հայտնաբերել են 200 մլն տարի առաջ դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը
    Չինաստանում Նանկինի երկրաբանության և հնէաբանության ինստիտուտի գիտնականները Կոլումբիայի համալսարանի գործընկերների հետ պարզել են 200 մլն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը։ Այդ դինոզավրերը համարվել են ջերմասեր և կարողացել են հարմարվել Երկրի ջերմաստիճանի ժամանակավոր նվազմանը։ Տրիասյան ժամանակաշրջանում, որը տևել է 251 մլն տարի, ակտիվ հրաբուխները հանգեցրել են մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացման։ Դա հանգեցրել է շատ տեսակների վերացման։ Գոյատևել են միայն թևավոր դինոզավրերը։ Գիտնականները այսպիսի եզրակացության են եկել Չինաստանի հյուսիս-արևմուտքում, Ձունգարյան ավազանի լճերում, սառած և քարացած մողեսների հետքերի ուսումնասիրության արդյունքում։ Գիտնականների կարծիքով սառցե դարաշրջանից հետո, որը տևել է երկար տարիներ, վրա են հասել դինոզավրերի համար ավելի բարենպաստ պայմաններ։
    23:27
    17.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է. ոստիկանություն
    Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի առանձնատանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ է տեղադրված։ Tert.am-ը ոստիկանության լրատվության վարչությունից պարզաբանում խնդրեց տարածված լուրի վերաբերյալ, որտեղից հայտնեցին. «Ահազանգ ստացվել է, տեղում իրավապահների, պատկան մարմինների կողմից կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ, պարզվել է, որ ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է»։
    23:20
    17.07.22
    Ավելին