Լրահոս

2022-07-15
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատի ժամանակ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: Նա ուշագնաց է եղել դատարանի դահլիճում, ինչից հետո հայտնի է դարձել, որ Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Լուրը հաստատել է նաև շտապօգնության տնօրենը: Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր պահվում մայիսի 17-ից:
    15:55
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Վ.Կ. Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի, «Մել Մետալ» և «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
    15:49
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ
    ՀՀ առողջապահության նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ: Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Ըստ նախագծի՝ կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ: Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին:
    15:42
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասրյանին Անդրանիկ Քոչարյանի խառնակչության պատճառով էին հանել. Սեյրան Օհանյան
    24news.am-ը գրում է. «Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մեր զինված ուժերի գրագետ, ճանապարհ անցած, առաջին գծում ծառայած զինվորականներից է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասրյանի երեկվա նշանակմանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտնում։ Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Ասրյանը պետք է որ ամեն ինչ անի այս դժվարին շրջանում իրավիճակից դուրս գալու համար։ Նախկինում գեներալ-մայոր Ասրյանը զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին: Ասրյանը նույնպես այն բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ 2021-ի փետրվարի 25-ին կոչ էին արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ասրյանի կինը և երկու երեխաները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ամիսներ առաջ «Անդրանիկ Քոչարյանի և նրա ՔՊ-ի թիմակիցների խառնակչության և մանրախնդրության պատճառով գեներալ-մայոր Ասրյանը ազատվեց պաշտոնից և տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի»։ «Եվ հիմա հասկանալով հարցի իրողությունը և պաշտոնի կարևորությունը՝ նրան նշանակեցին բարձր պաշտոնի։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ գեներալ-մայոր Ասրյանը ունի անհրաժեշտ կարողություններ։ Ասրյանը եղել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, մի քանի հարցազրույցներում էլ ասել եմ, որ երբ իրադրությունը սահմանին ծանր էր, Ազգային ժողովում փակ, գաղտնի քննարկման ժամանակ նա համարձակություն կամ միամտություն ունեցավ ՔՊ-ականների մոտ ինձ դիմել «գեներալ»-ով, «նախարար»-ով, մի քանի գովեստի խոսքեր ասեց որոշ հարցերի, առաջնագծի հետ կապված, և իրեն ազատեցին պաշտոնից 1 ամիս հետո, տարան ավելի ցածր պաշտոնի՝ գեներալ-լեյտենանտի պաշտոնից գեներալ-մայորի։ Հիմա արդեն հասկացել են, որ ինքը նորմալ գեներալ է և նշանակել են ԳՇ պետ։ Այս ծանր իրավիճակում, դժվարին պատասխանատու գործում ես միայն կարող եմ նրան հաջողություն ցանկանալ», - եզրափակեց Սեյրան Օհանյանը։
    15:42
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը
    Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր՝ Մխիթարի անունով:
    15:35
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմենն ուշագնաց եղավ, նիստը հետաձգվեց․ Սյուզի Բադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արմենն ուշագնաց եղավ, նիստը հետաձգվեց, առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Այս մասին գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։ «15 րոպե է՝ սառը գետնին պառկացրել են։ Ոչ շտապ օգնությունն է հասել տեղ, ոչ ինքն է ուշքի գալիս։
    15:25
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ Նախնական տեղեկություններով` Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և առայժմ գիտակցության չի եկել։ Դատարանում հայտարարվեց, որ շտապօգնության բրիգադն արդեն ճանապարհին է։
    15:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ալիևի սիրտը թատրոն է ուզում. Ադրբեջանի նախագահի հրամանագիրը
    Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու, ինչպես փաստաթղթում է գրված, Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Հրամանագրում նշվում է, որ թատրոնը «հիմնադրվել է Իրևանի շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Երևանը ներկայացվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», ու ընդգծվում՝ «1918-1920 թթ. Երևանում հայերի կողմից ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարկվել»: Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։
    15:10
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը ժամանել է Երևան
    ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Նախատեսված է բարձր մակարդակի հանդիպումներ։ Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա։ ԱՄՆ դեսպանատունը Բըրնսի այցի մասին տեղեկություն չի հրապարակել։
    15:00
    15.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը. քաղաքական ճգնաժամ՝ Իտալիայում
    Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի ներկայացրած հրաժարականի դիմումը, հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Մատարելլայի առաջարկով՝ վարչապետ Դրագին հուլիսի 20-ին ելույթ կունենա խորհրդարանում, կներկայացնի իր հրաժարականի որոշման պատճառներն ու մանրամասները:
    14:50
    15.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Շրի Լանկայի նախագահի հրաժարականը հաստատվել է
    Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել։ Ավելի վաղ հայտնի էր, որ խոսնակը էլեկտրոնային փոստով է ստացել նախագահի հրաժարականի դիմումը և դրա լեգիտիմությունը պարզելու համար դիմումը փոխանցել է իրավաբաններին։
    14:40
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բյուրականում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել 54-ամյա տղամարդ. նա մահացել է
    Բյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին, ժամը 11։40-ին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10.50-ի սահմաններում։ «Ժամը 19.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– նշված է հաղորդագրությունում: Կատարվում է նախաքննություն:
    14:30
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանություն
    Հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: Նույն օրը, ժամը 04.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը: Կատարվում է քննություն:
    14:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան
    Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են։
    14:10
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է կատալոնական ակումբի երկրորդ թիմը
    «Բարսելոնան» հայտարարել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա մեքսիկացին երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում: Մարկեսը կատալոնական ակումբի նախկին պաշտպանն է, ով թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:
    14:02
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի
    անրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Մայրաքաղաքում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-12 մ/վ արագությամբ: Արցախում հուլիսի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    13:55
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի հուլիսի 21-ին
    Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիրը հուլիսի 21-ին սեփական հարկի տակ կընդունի էստոնական «Պայդե»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին:
    13:48
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին
    Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։ Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, ովքեր առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են»։
    13:41
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոսրովի անտառի թակարդ-տեսախցիկներն այս անգամ գայլերի են «որսացել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խոսրովի անտառի թակարդ-տեսախցիկներն այս անգամ գայլերի են «որսացել»
    13:34
    15.07.22
    Ավելին