Լրահոս

2022-06-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական ակտիվը նշում է Փաշինյանի ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հունիսի 1-ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, ՔՊ-ական ակտիվիստները խրախճանք են կազմակերպել, որին ներկա է մոլի ՔՊ-ականի և «անմնացորդ նիկոլականի» համբավ ունեցող Թաթուլ Ասիլյանը, որը վերջերս Հոռոմի խաչմերուկում ընդդիմադիրների դեմ ակցիա էր կազմակերպել ու բախում հրահրել, և Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որը իր տնից հաշիշի հայտնաբարման աղմուկից հետո հրաժարական ներկայացրեց: Վերջիններս ուրախ-զվարթ պարում են, կենացներ հնչեցնում Փաշինյանի պատվին և ֆեյսբուքում Փաշինյանի անձը փառաբանող գրառումներ անում: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/01/44235?fbclid=IwAR1cEBJiCOT5Pypov6hIgnPKTPWV9J-5ociOG4AbrDzWdQ7uxyDAFXIRmJI
    23:52
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել լիազորությունները չարաշահած ոստիկաններին
    Բախումների ընթացքում իրավապահները ուժ են գործադրել նաև «Yerkir.am» լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ են եղել՝ ակցիան լուսաբանելու համար և կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։
    23:48
    01.06.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ուղեվարձի «մուլտի» թանկացում՝ Կոտայքում. ընկերությունը չի զիջում, ուղևորները՝ նույնպես
    Կոտայքում թանկացել է տրանսպորտը: Կան համայնքներ, որտեղից Երևան գալու համար հիմա կրկնակի են վճարում մարդիկ՝ 200-ի փոխարեն 400 դրամ: Մայրաքաղաք աշխատանքի եկողները չգիտեն ինչ անել՝ կա՛մ պիտի դուրս գան աշխատանքից, սովի մատնվեն, կա՛մ աշխատեն, փողը տրանսպորտին տան: Մարզպետարանում այսօր բնակիչները հանդիպել են «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի հետ, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել:
    23:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է չեմպիոնի կոչումը
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
    23:39
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում. Դավիթ Բաբայան
    Եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, հաջորդը ՀՀ-ն է Թուրքիայի կազմում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ չպետք է տրվել իլյուզիաների ու տառապել սին երազներով, քանզի ինչքան կա Արցախը, այնքան կա Հայաստանը, չի լինի Արցախը, չի լինելու Հայաստանը: «Կան մարդիկ, որոնք մտածում են, թե հեսա Արցախը տանք, պրծնենք, լավ ենք ապրելու։ Լավ չե՛ք ապրելու կամ լավ եք ապրելու այլ տեղերում՝ որպես փախստականներ։ Պաշտոնական Ստեփանակերտն ասել է, ու կրկնում եմ. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Սա մեզ համար կարմիր գիծ է, հակառակը նշանակում է արցախահայության ցեղասպանություն»,- ասել է Բաբայանը: Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
    23:25
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օրվա կադր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    օրվա կադր
    23:17
    01.06.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    ԱՄՆ-ը նոր զենք կտա Կիևին, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար
    Միացյալ Նահանգները պատրաստվում է 700 միլիոն դոլարի զենք-զինամթերք ուղարկել Կիև, այդ թվում՝ ջավելին համակարգեր, արկեր, հակատանկային զենքեր, ուղղաթիռներ: Սակայն նոր զենքերը հարձակվողական չեն, դրանք հնարավորություն կտան հարվածներ հասցնել միայն Ուկրաինայի տարածքում գտնվող թիրախներին: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչը վերահաստատել է՝ Վաշինգտոնը Կիևին չի տա այնպիսի զենքեր, որոնցով հնարավոր կլինի Ռուսաստանին հարվածել: Ռուս-ուկրաինական պատերազմի 98-րդ օրը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ամեն օր 60-100 զինվոր է կորցնում, երկրի արևելքում շատ ծանր է վիճակը:
    23:10
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ոչ թե Արցախի, այլ ասֆալտի հարցով պատրաստ է ընդունել ընդդիմությանը նախարար Սանոսյանը
    Դիմադրության շարժման հայտարարած ջրբաժանը դեռ գծվում է: Հունիսի 3-ն է վերջնաժամկետը: Կառավարության երկրորդ մասնաշենքում ակցիայից հետո այդտեղ աշխատող ԲՏԱ նախարարն է տարակուսել: Գնել Սանոսյանը, չնայած Փաշինյանի կաբինետի անդամ է, չի հասկանում՝ ինչու պետք է հենց ինքը ասի, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Արցախի չէ, բայց ասֆալտ փռելու թեմայով պատրաստ է ընդունել ընդդիմադիր պատգամավորներին:
    22:55
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Նոր Նորքի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել
    «Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները: Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս: Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
    22:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշտոնական լրահոս
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են տարածքի ականազերծումը։ Օրական մաքրվել է 0,8 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    22:30
    01.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաներն Արցախի ու Հայաստանի դրոշներն են նկարել ու «Նիկոլ, դավաճան» գրել Կառավարության բակում
    Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանայք են իրենց փոքրիկների հետ Դիմադրության երթ արել Ֆրանսիայի հրապարակից: Երեխաները կավիճով «Նիկոլ, դավաճան» են գրել Կառավարության բակում և Հայաստանի ու Արցախի խաղաղության մաղթանքներով եռագույն փուչիկներ օդ բաց թողել: «Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում», վստահ են Դիմադրության շարժման կազմակերպիչները: Նրանց խոսքով՝ ամբողջ շարժումն է երեխաների խաղաղ ապագայի համար:
    22:24
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ-ադրբեջանական սահմանազատում. Սանոսյանը չի ասում, Միշելը ճշտում է, Պուտինը պատրաստ է աջակցել
    https://youtu.be/LOmQEO0GAYsԵրեքշաբթի Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսով խոսելուց հետո այսօր էլ Հայաստանի վարչապետի հետ է զրուցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիային՝ ընդծելով, որ, համաձայն պայմանավորվածության, սահմանագծման հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Թե ե՞րբ է լինելու նիստը, հայտնի չէ: Տեղեկություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը այսօր կառուցողական է գնահատել սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է:
    22:15
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանին հարցաքննելու ցուցում կա, բայց Քյարամյանը «տեղում չէ». դատական հաջորդ նիստը դռնբաց կլինի
    44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին այսօր չի ընդունել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նրանից ծնողները ցանկանում էին ճշտել, թե երբ է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված երկու քրեական գործերի քննությունը փոխանցվելու Ազգային անվտանգության ծառայություն: Որդիներ կորցրած մայրերին այսօր նորից չեն թույլատրել մասնակցել պետական դավաճանության գործով դատավարությանը: Մերժվել է նաև միջնորդությունը, որով առաջարկվում էր զոհված զինծառայողների հարազատներին դարձնել դատավարության կողմ:
    22:10
    01.06.22
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաները՝ Բուլղարիայի դեսպանատան բակում
    Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան բակում այսօր ցուցադրվել են փոքրիկների ձեռագործ աշխատանքներ: Նրանց համար դեսպանատան աշխատակիցները հյուրասիրություն են կազմակերպել: «Հայլուրի» տեսախցիկի առաջ իրենց տոնին երեխաներներն են մաղթանքներ ասել: Հայաստանին խաղաղ ու անհոգ ապագա են ցանկանում փոքրիկները:
    22:05
    01.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փաշինյանը 100 միլիարդ դոլար է թալանել ժողովրդից». ընդդիմությունը հիմնավորում է մեղադրանքը
    Դիմադրության շարժումը երեքշաբթի հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից թալանել է 100 միլիարդ դոլար: Անընդմեջ նախկինների թալանից խոսող իշխանությունը, պատգամավոր Արեգնազ Մանուկյանի պնդմամբ, այնպիսի թալան է անում, որ հայ ժողովուրդը միայն մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ է տեսել:
    21:55
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրականում Հայկ Սարգսյանը կալանավորվել է մի պարզ պատճառով. Ռուբեն Մելիքյան
    րավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության երեք ծառայողների՝ Արամ Գրիգորյանի, Բեգլար Հակոբյանի և Արմեն Դավթյանի հայտնած (ավելի ճիշտ՝ «ստորագրած») սուտ տվյալների հիման վրա, առանց որևէ տեսանյութի, Հայկ Սարգսյանը կալանավորվել է՝ մայիսի 29-ի միջադեպի կապակցությամբ։ Տեսանյութ չկա, որովհետև Հայկը ոչ մի ապօրինություն չի կատարել։ Իրականում Հայկը կալանավորվել է մի պարզ պատճառով՝ նա Նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է։ Էդքան բան»,- գրել է նա։
    21:47
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատում 40-ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիքին և սպառնում ցած նետվել
    Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/01/1214772/
    21:40
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան Սաղաթելյան
    Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Իշխան Սաղաթելյան
    21:25
    01.06.22
    Ավելին
  • Իրավական
    Տարադրամի փոխանակման կետից 2000 դոլար հափշտակած անձը բռնվել է
    Մայիսի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլար:
    21:15
    01.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ոստիկանները ծաղիկներով շնորհավորում են փոքրիկ ցուցարարներին և նրանց ծնողներին
    21:05
    01.06.22
    Ավելին