Լրահոս
2022-07-15
-
ՔաղաքականՀովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև ԷստոնիայումՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է հրամանագրում։11:2415.07.22
-
ՍպորտՀայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլումՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է. թիմը կմրցի էստոնական «Պաիդեի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:11:1815.07.22
-
ՀայաստանՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների սեփական տներ, Ավան՝ 4-րդ փողոց 2-րդ, 3-րդ նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տներ, Նոր Արեշ 3փ. 13-30, 24-40; 14փ. 3-37; 16փ. 1-40 սեփական տներ, Դիմիտրովի փ. 1-11, 33-74 սեփական տներ, 11:00-17:00 Արամի փ. 24, 24ա, 26 շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Ներքին Չարբախ 1, 3 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128, 128Ա շենքեր, Թբիլիսյան խճ․ 29/3, 34Ա շենքեր, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 6, 89/4, 95 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի 4-րդ նրբ. 26-30 սեփական տներ, Սարկավագի 5-րդ նրբ․ 3/126 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ադոնցի փ. 4/3, 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 21/28, 29/26, 29/28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 27/12, 27/14, 27/15, 27/27, 29/36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, Թամանյան 1, 1Ա, Իսահակյան 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Վեդի քաղաք` Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի, Արգավանդ, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-14:00 Ազատաշեն գյուղ մասնակի, 10:00-15:00 Վեդի քաղաք՝ Կասյան փողոց մասնակի, 10:00-16:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Ելփին, Չիվա և Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-11։00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, «Վիլֆուդ» ՍՊԸ, թիվ 5 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Ջրվեժի «Գապեքս» ՍՊԸ, «Հայմարմար» գործարան և հարակից բաժանորդներ, 11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղամասի հրազդանմաշի հանրակացարաններ, երկաթգծի բանավան, թթվածնի արտադրամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 09:30-11:00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Շիրակի մարզում՝ 11:00-13:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի սկզբնամաս` նախկին մաքսատան դիմացի տարածք, 11:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղեր, Տավուշի մարզում՝ 09:30-12:30 Դիլիջան քաղաք` Աբովյան և Կալինինի փողոցներ, Շամախյան թաղամաս մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-13:00 Գեղասար, Շիրակամուտ և Կաթնաջուր գյուղեր, 10:30-16:30 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, 11:00-13:00 Գետավան գյուղ և Օդանավակայան, Սյունիքի մարզում՝ 11:00-14:00 Գորիս քաղաք՝ Արևշատ, Արտաշեսյաններ, Նարեկացի, Գուսան Աշոտի, Զ.Անդրանիկի, Թումանյան, Կոմիտասի, Յոլյան, Սալ քար, Մամիկոնյան, Սպանդարյան փողոցներ, Արեգունի թաղամաս, Քարահունջ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Տեղ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:11:1215.07.22
-
ԱշխարհՄահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը«Iz.ru» կայքի փոխանցմամբ՝ սրտի կանգից 73 տարեկանում մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվաննա Թրամփը։ «Իվաննա Թրամփը կյանքից հեռացել է Նյու-Յորքի իր տանը: Նա հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով հիանալի և ոգեշնչող կյանք էր վարում»,- գրել է Թրամփը:11:0615.07.22
-
ՔաղաքականՀանդիպում ենք այսօր՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում․ ՍաղաթելյանՀուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ «Ոգով, Աստծով, մինչև վերջ»,- գրել է «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։11:0015.07.22
-
ՀասարակականMercedes-ը բախվել է քարերին․ կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ Հ․ Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։10:5715.07.22
-
ՀայաստանՀրդեհների վերաբերյալ 19 ահազանգ է ստացվելՀուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա, Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա:10:5415.07.22
-
ՄիջազգայինՏոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է ԱդրբեջանԵվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։10:5115.07.22
-
Արտաքին քաղաքականությունԷրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում. Թուրքիայի նախագահի նախկին բժիշկԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերը արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում, այս մասին պատմում է ermenihaber կայքը: «Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անուններ կան»,- ասել է Չյորմեզը: Վերջինի պնդմամբ՝ Անգլիայում գտվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում: Ըստ Չյորմեզի այդ անձանց արտասահմանում ապագայի վերաբերյալ պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը երաշխիքի տակ վերցնել:10:4815.07.22
-
ՀայաստանՔամին վնասներ է հասցրել Երևանի մի շարք շրջաններումՀուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:10:4315.07.22
-
Հայաստան2 օրում 7 օձ է վնասազերծվելՀուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:10:3815.07.22
-
ԱռողջապահականCOVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստումՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Նշվում է, որ այդ խմբին են պատկանում մասնավորապես հետևյալ անձինք. 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն:10:3215.07.22
-
ՀայաստանՍևանից Երևան երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի այլընտրանքային ճանապարհովԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00-ն, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:10:2615.07.22
-
ՍպորտԲասկետբոլի կանանց Մ20 հավաքականը պարտվել է ԱլբանիայինՀայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով:10:2015.07.22
-
ՀայաստանԿոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց․ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված ևս երեք հայամետ լրացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մասնավորապես, ընդունվել է 611-րդ լրացումը, որով կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Լրացման հեղինակը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է: Բացի այդ, ընդունվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերի ներկայացրած լրացումը, որով կոչ է արվում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Սփիերը լրացման մեջ նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում, ինչպես նաև տրվի գնահատական 2020 թվականի նոյեմբերի հրադադարից մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարման վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Քրիս Պապասի ու Գուս Բիլիրակիսի լրացումը, որով կոչ է արվում սահմանափակել ամերիկյան ռազմական F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: 121-րդ լրացումը, մասնավորապես, պետդեպարտամենտից և պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի թե արդյոք Հայաստանի և Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործված են եղել ամերիկյան արտադրության մասեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:10:1515.07.22
-
ՔաղաքականՊԵԿ-ը նոր լիազորություններ է ուզում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ Համակարգում դժգոհություններ կան, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ: Այսպես ստացվում է, որ տնտեսվարողը մի օր շատ պատահական կարող է հայտնաբերել, որ իր՝ բանկային գաղտնիք համարվող ու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ոտնահարվել է: Սա մեծ աղմուկ է առաջացրել գործարարների, իրավաբանների ու մասնագետների միջավայրում, եւ նոր բունտ է հասունանում այդ թեմայով:10:1115.07.22
-
ՔաղաքականՓաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթեւիկ Ռեւազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»: Իբրեւ թե իր պաշտոնավարման ընթացքում քիչ ավերածություններ է արել, հիմա էլ որոշել է մասնակցել «բարձրակարգ մասնագետների ներգրավման, թռիչքային անվտանգության ապահովման, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստման եւ այլ հարցերի» լուծմանը»:10:0715.07.22
-
ՔաղաքականՈ՞վ է ԳՇ պետ նշանակված Ասրյանը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, ՊՆ նախարարի տեղակալ, եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, բայց նրան դեռես մեկ տարի առաջ նոր պաշտոն էին տվել: 2021 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Է. Ասրյանը նշանակվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։ Ասրյանի շուրջ ուշագրավ զարգացումները այսքանով չեն սահմանափակվում: 2021 թվականին ԱԺ-ում սահմանային լարվածությունը քննարկելու նախաձեռնություն էր եղել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից եւ քաղաքական իշխանությունը Ասրյանին էր ուղարկել ԱԺ: Այդ ժամանակ Ասրյանը ԱԺ-ում ելույթ էր ունեցել, կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ տվել. ՊՆ-ում նրան հայտնել են, թե նա ազատված է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, գնա Արցախ, լինի այնտեղի ԳՇ պետ: Արդյունքում մեկ տարի անց նրան կրկին բերեցին եւ նշանակեցին ՀՀ ՊՆ ԳՇ պետ, ՀՀ ՊՆ նախարարի առաջին տեղակալ:10:0015.07.22
-
ՔաղաքականՇուռնուխում ու Որոտանում ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է. ադրբեջանցիները բնագծերում ամրանում են. ԱբրահամյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Շուռնուխ և Որոտան գյուղեր էի գնացել։ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։ Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։ Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, պետության ծրագրերը դանդաղ ընթացքի մեջ են, բայց կան անհատներ, մասնավոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են իրականացրել/իրականացնում։ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը տեղում զգալի է, նկատելի է, որ տեղում և՛ բնակիչների, և՛ իրենց հիմնական գործառույթների մասով ակտիվ գործում են։ Իրականում զորքերի համար ծառայություն իրականացնելու բարդ տեղամաս է, բայց հիմա վիճակը սա է։ Իմ պատկերացումները սահմանային անվտանգության ապահովման առումով, բնականաբար, տարբերվում է այս իշխանության մոտեցումներից և գործողություններից, բայց նկատելի էր, որ այս հատվածում սահմանապահ զորքերը նկատելի աշխատանք տանում են, որը ընթացիկ խնդիրներ լուծում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, անելիքները շատ են, իսկ դրանց իրականացման սկզբունքները պետք է արմատական վերանայումների ենթարկվեն»։09:5015.07.22
-
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորները գինովցել են Մեղրիում. այցելուները խնդրել են, որ նրանց զսպեն«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչև որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել են ու խնդրել, որ պատգամավորներին զսպեն։ Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Կապանում և Մեղրիում ՔՊ խորհուրդներ էին ընտրում, մարզ էին մեկնել ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Պապիկյանը»։09:4015.07.22