Լրահոս

2020-04-27
2020-04-25
  • Հասարակական
    Ապրիլի 24-ը՝ առանց քաղաքական համերաշխության

    Ծիծեռնակաբերդ տանող ճամփան կիսով չափ փա՞կ է եղել, թե՞ կիսով չափ բաց: Սա օրվա քաղաքական օրակարգի ամենահակասական հարցն է: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում եթե ոմանց այնուամենայնիվ կարելի էր փոքր խմբերով գնալ անմար կրակի մոտ, ինչու՞ իրենց համար էլ չեն բացել արարողակարգային այդ նեղ միջանցքը:

    23:21
    25.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Քաղաքականություն եւ մարդասիրություն. Ռիսկային խմբի կալանավորներ

    Երկրորդ նախագահը շարունակում է կալանավորված մնալ՝ չնայած կորոնավիրուսի ռիսկային տարիքի խմբում է, իսկ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները կոչ են անում պանդեմիայի օրերին փոխել դատարանի որոշմանը կալանավայրերում սպասողների խափանման միջոցները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին մտահոգում է նաև մի ուրիշ հարց, 60-ից բարձր տարիքի համակցված հիվանդություններով ևս 13 կալանավոր կա Հայաստանի քրեաակատարողականներում: Հովհաննես Խուդոյանը կասկածներ ունի, թե նրանց բաց չեն թողնում, պարզապես որպեսզի ստիպված չլինեն նաև Քոչարյանին ազատ արձակել:

    23:20
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ամերիկան «վերադառնում» է

    Ռեցեսիաներից խուսափելու ձևը գիտի Միացյալ Նահանգների բիզնեսմեն նախագահը: Այս օրերին ԱՄՆ-ն տանը փակված աշխարհի նախանձն է շարժում: 3 նահանգում արդեն կարելի է ֆիթնես ակումբ ու լողավազան գնալ, անգամ վարսավիրանոցում մազերը կտրել:

    23:18
    25.04.20
    Ավելին
  • Հասարակական
    Քարահունջի ամենասիրուն տղան

    Արտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել: Նա մենակ է ապրում: Տանն անգամ գազ ու լույս չունի: Ծիծեռնակաբերդ այցելելու իր պարզ ցանկությամբ օրվա հերոսը դարձած պապիկին մեր նկարահանող խումբը այսօր այցելել է այն պահին, երբ նրա տանն անգամ կառավարությունից են մարդիկ եղել՝ տունը վերանորոգելու, գազի ու հոսաքի հարցը լուծելու խոստումներով: Արտուշ պապին օգնել ցանկացողները շատ են, ոմանք հասցրել են փող ու ուտելիք ուղարկել: Տունը լցվել է խոստումներով, մարդկային ինքնաբուխ սրտացավությամբ, հախուռն փի առ արարողակարգերով: Արանքում կարծես մոռացվել է պարզ պատմությունը, մի ծերունու մասին, որի հարազատները ցեղասպանություն չեն տեսել, բայց որի հայացքում անսահման սեր կա՝ ցեղասպանություն տեսած իր բոլոր համերկրացիների հանդեպ:

    23:18
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Վիրուսից ռասիմզ է ծնվում. Չինաստանի պատասխանը

    Վիրուսից արագ աշխարհով տարածվեց ռասիզմի տենդը: Իրեն քաղաքակիրթ հռչակած մարդկությունը սկսեց քայլող վիրուս անվանել ասիական արտաքինով մարդկանց, բայց կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը հիմա կորոնավիրուսի ամենաթեժ օջախների նույնիսկ 5-յակում չկա և ռասիստական վերաբերմունքի բումերանգն է հետ շպրտում ավելի ախտահարված երկրներ:

    23:17
    25.04.20
    Ավելին
  • Աշխարհ
    Իսպանական Սանտա Կոլոմա քաղաքի հայկական օրը

    Կորոնավիրուսի պանդեմիան նաև սփյուռքում պարալիզացրեց հիշողության բազմամարդ հավաքները, բայց հայ դատի ամենապահանջատեր օջախները, միևնույնն է, չլռեցին: Իսպանիայի հայ համայնքը այս օրերին շունչը պահած սպասում է, որ երկիրը ի վերջո կճանաչի ցեղասպանությունը: Սանտա Կոլոմա դե Գրամենտ քաղաքի գլխավոր եկեղեցում հնչել է Հայաստանի հիմնը:

    23:16
    25.04.20
    Ավելին